Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

Պատասխանատվության ինստիտուտը պետական կառավարման հիմնասյունն է

Պատասխանատվության ինստիտուտը պետական կառավարման հիմնասյունն է
20.09.2023 | 13:15

Ուզում ես հարց տալ.

- Արցախը հիմա՞ է ավելի անպաշտպան, թե՞ 2020-ի նոյեմբերի 9-ին։

- Հիմա՞ ենք ավելի շրջափակված, թե՞ այն ժամանակ, երբ Քարվաճառը, Քաշաթաղն ու Ակնան, իրենց «չեղած» խրամատներով, մերն էին:

- Թշնամին հիմա՞ ավելի շատ զենք ու զորք ունի, թե՞ նոյեմբերի 9-ին:

- Մենք հիմա՞ ավելի շատ ու մարտունակ զորք ունենք, թե՞ այն ժամանակ, երբ ՊԲ-ն կանգուն ու ամբողջական էր:

- Մեր շուրջը աշխարհաքաղաքական իրավիճակը հիմա՞ է ավելի անկայուն, թե: նոյեմբերի 9-ին:

Կարծում եմ՝ պատասխանները պարզ են։

2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ մաքիավելիական ոճի պատերազմի հետաձգում՝ հօգուտ թշնամու։ Կապիտուլյացիա ստորագրողը, դրա բանակցություններին մասնակցողները, ԳՇ-ի ամբողջ կազմը, Արցախի ղեկավարությունն ու կապիտուլյացիային լռելյայն համաձայնողները՝ բոլորը վաղուց պարան պետք է գտած լինեին ու՝ կախված։

Պատասխանատվության ինստիտուտը պետական կառավարման հիմնասյունն է։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ