Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Ձեր 50+ ունենալը մեր երկրի ու ժողովրդի համար ոչ թե անվտանգություն է, այլ՝ խայտառակություն

Ձեր 50+ ունենալը մեր երկրի ու ժողովրդի համար ոչ թե անվտանգություն է, այլ՝ խայտառակություն
17.09.2023 | 15:43

Արդեն հինգ տարի է՝ ձեր թիմին 50+ ձայն տալու հետևանքով թշնամին բզկտում է մեր սահմանները:

Ձեր 50+-ի հետևանքով 5000 ընտանիք սգավոր դարձավ:

Ձեր 50+-ով հանձնեցիք Արցախի մեծ մասը, իսկ մնացած մասն էլ հենց հիմա ձեր ու ձեր ,,քաղաքակիրթ գործընկերոջ թեթև ձեռքով սովի ու ցեղասպանության է մատնված։

Ձեր 50+ ունենալը մեր երկրի ու ժողովրդի համար ոչ թե անվտանգություն է, այլ՝ ամոթ, խայտառակություն, խարան ու հերթական ցեղասպանություն։

Գերասիմ Վարդանյան

Դիտվել է՝ 1779

Մեկնաբանություններ