Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Հեռու չէ այդ օրը

Հեռու չէ այդ օրը
30.07.2023 | 20:11

Վստահ եմ՝ Վագիֆ Խաչատրյանի տվյալները թշնամուն տրամադրել են հենց ՀՀ իշխանությունները։ Վստահ եմ՝ տրամադրել են հազարավոր այլ ազատամարտիկների տվյալներ ևս։

Եթե թշնամու դրածոները շարունակեն իշխել Հայաստանում, ապա հեռու չէ այն օրը, երբ ազատամարտիկներին ու հրամանատարներին կսկսեն հանձնել ուղիղ Երևանից։

Դա իրադարձությունների նույնքան տրամաբանական զարգացում կլինի, որքան՝ կայծակից հետո որոտը։

Ռուբեն Մելիքյան

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ