Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Լավ սառը ավտոբուս ա», չէ՞

«Լավ սառը ավտոբուս ա», չէ՞
04.07.2023 | 09:22

Շիկահողի դիրքերից մայիսի 26-ին առևանգված 1989 թվականին ծնված ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎԱԳԻՄՅԱՆԻՆ ու 2004 թվականին ծնված ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Սումգայիթում դատում են որպես ծանր հանցագործների, ահաբեկիչների, դիվերսանտների։

«էս ի՛նչ էլ լավ սառը ավտոբուս ա» ասող, 2004 թվականին ծնված երեխա է դատվում Ադրբեջանում։

23 տարեկան երիտասարդը հենց հիմա սպասում է իր վճռին։

Արցախցի չեն, որ ասես՝ ես գործ չունեմ, Արցախի ժողովրդից քվեն չունեմ։

Հայաստանից ոչ բարով 680 հազար քվե ես ստացել, չի բացառվում, որ քեզ քվե տվածի երեխեքն են հենց հիմա դատվում։

«Լավ սառը ավտոբուս ա», չէ՞։

Հլը նայի՛, էս տղերքի համար բա ինչքա՜ն «սառն ա» և «ույուտնի», տեղերով կփոխվե՞ք:

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ

Դիտվել է՝ 4716

Մեկնաբանություններ