ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Լավրովը բողոքելու և դժգոհելու իրավունք չունի

Լավրովը բողոքելու և դժգոհելու իրավունք չունի
04.12.2022 | 09:38

Աշխարհից մի բողոքեք, աշխարհի աչքերում մենք բոլորս նիկոլ ենք, ու դա փաստ է:
Անցած տարվա ընտրությունները, շատ խորքում, համապետական հանրաքվե էր, որին դրված էր մեկ հարց. համաձա՞յն եք Արցախը հանձնել Ադրբեջանին:


Իսկ ընդդիմության բողոքի զանգվածային ցույցերը, նույն աշխարհի աչքերում, ընդամենը «դեմոքրսի» էր, որտեղ ընդդիմությունը, լինելով «ազգայնական» ու «ռևանշիստական», պայքարում էր խաղաղության դեմ ու պատերազմ էր ուզում:


Հ.Գ. Լավրովը բողոքելու և դժգոհելու իրավունք չունի, քանի որ իր ղեկավարը, բացառապես իր շահերից ելնելով ու Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու նպատակով, վերջին երկու տարիների ընթացքում առնվազն երեք անգամ փրկել է Փաշինյանի իշխանությունը կործանումից:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 8211

Մեկնաբանություններ