ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ընկած Շուշիի «Ղարաբաղ կարպետ» ընկերությունը

Ընկած Շուշիի «Ղարաբաղ կարպետ» ընկերությունը
18.11.2020 | 21:07

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգություն ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Ադրբեջանա-թուրքական ագրեսիայով պայմանավորված շուրջ երկու ամիս է կասեցվել է Շուշիի «Ղարաբաղ կարպետ» ընկերության բնականոն գործունեությունը: Ընկերության ավելի քան 100 աշխատակիցներ այս պահին կորցրել են իրենց աշխատանքը, բնակության վայրը: Ընկերության 14 աշխատակիցներ իրենց ընտանիքներում ունեցել են զոհեր և վիրավորներ: Ընկած Շուշի քաղաքում ադրբեջանական ուժերի հսկողության տակ է անցել նաև Ղարաբաղ կարպետ ընկերության Շուշիի արտադրամասն իր ամբողջ գույքով, գորգերի և հումքի մնացորդով:

Այս ամենով պայմանավորված, Ղարաբաղ կարպետ ընկերության ավելի քան 100 աշխատակիցներ, արդեն երկրորդ ամիսն է, ինչ աշխատավարձ չեն ստացել, իսկ նրանց մեծամասնությունն այս պահին ժամանակավորապես, որպես տեղահանված, բնակվում են ՀՀ տարբեր քաղաքներում և գյուղերում: Ընկերության տնօրենությունը, այս վիճակում, իր աշխատակիցների սոցիալական վիճակի նվազագույն իսկ բարելավման նպատակով Երևան քաղաքում վաճառքի է հանել 20 գորգ՝ գործված Շուշիիում, Ստեփանակերտում և Ճարտարում, որից առաջացած ամբողջ հասույթը տրամադրվելու է ընկերության աշխատակիցներին որպես սեպտեմբեր ամսվա աշխատավարձ: Գորգերը վաճառքի են հանվում գնից 30 տոկոս զեղչով: Մանրամասներն՝ այստեղ։

Դիտվել է՝ 2955

Մեկնաբանություններ