ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Էդ ի՜նչ քիչ հայեր են ապրում Հայաստանում

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Էդ ի՜նչ քիչ հայեր են ապրում Հայաստանում
08.10.2013 | 11:47

Հիմարների հիմարությունն է,որ ընդգծում է խելացիների դատողությունը, հակառակ դեպքում խելացի մարդիկ միմյանց չէին հասկանա: Ամենացավոտ ու սիրտս քրքրող թեման, որ թևավոր հայրենասերների մի անկշիռ զանգված անընդհատ ուղղում է Դուրս՝ հայրենասիրության սուտ շղարշի տակ, բարոյապես գրոհելով մարդու ամենացավոտ զգացմունքները: Երեք օր է լռում եմ. ու ոչ թե ջայլամի վարդապետություն եմ որդեգրել, այլ փորձեցի խաղաղապահի դեր ստանձնել՝ ընկերներիս և ընկերներիս միջև (հայտնի դեպքի մասին է խոսքը): Ա՛յ մարդ, ու, իմ անխելք խելքից, նորից իմ լռությունը բումերանգով հետ եկավ ուղիղ ճակատիս՝ բառերի տեսքով: Մեջբերում եմ. «Բոլա, հերիքա ուտեք էս երկիրը ձեր եվրոպացած հայրենասիրությամբ: Հայը կարող է չծնվել Հայաստանում, բայց պարտավոր է ուտել էն, ինչ ես եմ ուտում. եթե չէ, վեր ընգեք ու սթրվեք ձեր շքեղ ու տաք տներում»: Նախ՝ սրա ստամոքսի ճիչը լսեք. ուտելու կռիվն է, կոմունիստական սոխ ու սխտորի վարդապետության հավատարիմ հետևորդ՝ փորս կշտացրեք, ջհանդա՜մ, թե ռուսը կլինի պապաս: Պատասխանում եմ՝ այո, հայը կարող է չծնվել Հայաստանում, բայց եթե Հայաստանում ապրողն է լոկ հայ, ուրեմն փաստենք՝ էդ ի՜նչ քիչ հայեր են ապրում Հայաստանում: Շարունակեք, պարոնա՛յք, և հենց ձեր, տարագիր հային արհամարհելու քաղաքականության շնորհիվ, շուտով Հայաստանը կդառնա մոլորակի միակ երկիրը, որտեղ էլ Հայ չի լինի:

Դիտվել է՝ 1877

Մեկնաբանություններ