ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սամվել Սևադան առաջարկում է ժպտալ

Սամվել Սևադան առաջարկում է ժպտալ
21.04.2013 | 12:54

Նորապսակ մի զույգ տեղափոխվում է նոր տուն:
Առավոտյան կինը պատուհանից դուրս է նայում և տեսնում լվացք փռող հարևանուհուն։
- Նայիր՝ ինչ սև է սրա լվացքը,- ասում է ամուսնուն, բայց վերջինս կնոջ ասածին նշանակություն չի տալիս։
- Կամ օճառն է վատը , կամ էլ լվացք անել չգիտի, պետք է նրան սովորեցնել,- եզրակացնում է կինը։
Այսպես ամեն անգամ կինը զարմանում էր, երբ հարևանուհին «կեղտոտ» լվացք էր փռում:
Մի պայծառ առավոտ պատուհանից դուրս նայելով՝ կինը բացականչում է.
- Օ՜, այսօր լվացքը շատ մաքուր է։ Երևի լվացք անել է սովորել։
- Ո՛չ,- պատասխանում է հոգնած ամուսինը,- պարզապես ես այսօր վաղ եմ արթնացել և լվացել եմ մեր պատուհանները:

Դիտվել է՝ 3045

Մեկնաբանություններ