«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թբիլիսիի հայկական եկեղեցիների վերականգնմանը կմասնակցեն հայ մասնագետներ

Թբիլիսիի հայկական եկեղեցիների վերականգնմանը  կմասնակցեն հայ մասնագետներ
05.04.2013 | 11:43

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նկարահանած «Լռություն» վավերագրական-հոգևոր ֆիլմը Վրաստանում հայկական հուշարձանների և վրացախոս հայերի մասին է: Օրերս տեղի է ունեցել նաև «Մի օր Կախեթում» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որում մասնավորապես մերկացվում է հայկական պատմական հուշարձաններն անհետացնելուն կամ յուրացնելուն միտված վրաց հոգևորականության հանցավոր գործելակերպը: Ֆիլմի ռեժիսորը Տրդատ Կարապետյանն է, սցենարի հեղինակը` Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, ճարտարապետ Սամվել Կարապետյանը:
Նշենք, որ, ըստ պաշտոնական տեղեկատվության, Թբիլիսիի հայկական 5 եկեղեցիների վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվելու, որոնց կմասնակցեն նաև հայ մասնագետները (որմնանկար վերականգնողներ, հնագետներ և վերականգնող-ճարտարապետներ): Հուշարձանների ոլորտում համագործակցության հարցերը քննարկվել են վերջերս` Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարների հետ:
Անդրադառնալով մեր այս դիտարկմանը, Սամվել Կարապետյանը նշեց, որ մինչ օրս Վրաստանում ընթացել է հայկական եկեղեցիների ավերման և յուրացման գործընթաց: Թբիլիսիում և առհասարակ Վրաստանի տարածքում վերանորոգման անվան տակ պատերից պոկել, քերել են բոլոր հայկական նշանները, եկեղեցիները օծել են վրացական ծեսով, անվանափոխել են նոր, վրացական անուններով: Վերանորոգումից հետո այդ եկեղեցիները գործում են որպես վրացական եկեղեցիներ, ուր հայեր չեն այցելում:
«Գուցե նոր, հետաքրքիր փուլ է սկսվում: Ես վստահություն չունեմ վրացական կողմի հանդեպ, բայց եթե երկու երկրների միջև պետական մակարդակով մի բան է սկսվում, ուրեմն, սպասենք, գուցե հրաշք տեղի ունենա»,- հույս հայտնեց ճարտարապետը: Նրա տեղեկացմամբ` Վրաստանի տարածքում հայկական մոտ 650 եկեղեցի կար, որոնցից պահպանվել են 250-ը, մոտ 40 եկեղեցի վրացական եկեղեցու ծեսով է օծվել, մնացածը յուրացման ընթացքի մեջ են, մի քանիսն էլ վիճելի են, այսինքն, վրաց պատրիարքարանը պետք է դեռ պարզի` հայկակա՞ն են դրանք, թե՞ ոչ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ