«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Էքսպերիմենտալ ներկայացում

Էքսպերիմենտալ ներկայացում
05.03.2013 | 12:14

Թատրոնն իր խաղաշրջանը բացում է «Թռիչքով»

Թիթեռների ընտանիքում ծնվել է մեկը` առանց թևերի: Նա փորձում է օգտագործելով դիմացինի սերը` ստանալ նրա թևերը: Սակայն տեղի է ունենում անսպասելին…
Երևանի մնջախաղի պետական թատրոնը սկսում է իր նոր խաղաշրջանը: Մարտի 7-ին և 14-ին հանդիսատեսի դատին կհանձնվի «Թռիչք» միմոդրաման (ռեժիսոր` Ժիրայր Դադասյան): Ներկայացվելու են երկու առանձին ներկայացումներ («Արծիվներ» և «Թիթեռներ»), որոնց միավորում է մեկ ընդհանուր գաղափար:
«Արծիվներն» առաջին անգամ բեմադրվել է 1994-ին: Էքսպերիմենտալ ներկայացում է` հետաքրքիր մոտեցումներով: Ամբողջ ընթացքում դերասանը մեջքով է խաղում: Մնջախաղային, թատերական այնպիսի էքսպերիմենտներ կան, որ դժվարանում եմ նկարագրել: Պետք է պարզապես նայել ներկայացումը»,- մեզ հետ զրույցում ասաց մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ժիրայր Դադասյանը:
Այն, որ թատրոնն իր խաղաշրջանը բացում է «Թռիչքով», պատահական չէ: Այս տարի մարտին լրանում է Ժ. Դադասյանի` թատրոնը ղեկավարելու 15 տարին: «1998-ին թատրոնը բացվեց հենց այս ներկայացումով,- ասաց նա:- Մինչ այդ խաղացանկով չէր աշխատում: Շատ կարճ ժամանակահատվածում երեք ներկայացումը հասցրինք հինգի: Այսօր ունենք 12 ներկայացում»:
Նոր տարուն մնջախաղի սիրահարները կարո՞ղ են սպասել նոր ներկայացման: Եթե երեք տարվա ընդմիջումից հետո ֆինանսավորում լինի, հնարավոր է: Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով` շատ մեծ գումար պետք չէ մնջախաղի ներկայացում բեմադրելու համար: Իհարկե, չեն տրտնջում, նախարարությունը տրամադրում է միջոցներ հյուրախաղերի գնալու համար:
Անդրադառնալով մեր` «Ե՞րբ թատրոնը կունենա իր տարածքը, այս տարի մնջախաղի ներկայացումներն ի վերջո կբեմադրվե՞ն սեփական շենքում» հարցին` պարոն Դադասյանն ասաց. «Շատ կուզեի, որ ձեր ասածը ճիշտ լիներ: Շենքի կառուցումն ընթացքի մեջ է: Բայց փորձը ցույց է տալիս, որ շատ ոգևորվել պետք չէ»:
Հավելենք, որ «Թռիչքին» կհաջորդեն «Գիրք ծաղկանց», «Արդաղիոն» ներկայացումները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2188

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ