«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

259 թեկնածու` մեկ մրցանակ

259 թեկնածու` մեկ մրցանակ
04.03.2013 | 15:38

Նորվեգիայի Նոբելյան մրցանակների կոմիտեն տեղեկացրել է, որ 2013 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնում են 259 թեկնածուներ, այդ թվում 50 հասարակական ու միջազգային կազմակերպություններ: 2011-ին Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողով ներկայացվել էր 241 առաջարկ: 2012-ին մրցանակը շնորհվեց Եվրամիությանը` Եվրոպայում խաղաղության ու հաշտեցման գործընթացում 60-ամյա ավանդի, մարդու իրավունքների պաշտպանության համար: Ամեն տարի թեկնածուների առաջադրումը և փաստաթղթերի ներկայացումը ավարտվում է փետրվարի 1-ին, ապա հանձնաժողովի քարտուղարը անդամներին է ներկայացնում սովորաբար 150-200 թեկնածուների ցուցակը և սկսվում են քննարկումները: Այդ փուլից հետո ցանկում մնում են 5-20 անուն` անձանց և կազմակերպությունների: Հենց այդ ցուցակն էլ հոկտեմբերին հանձնվում է Նոբելյան ինստիտուտի գնահատականին, որի համար երկու ամիս ժամանակ է տրվում, և նոյեմբերի վերջին պաշտոնապես հայտարարվում է մրցանակակիրը: Որևէ այլ տեղեկատվություն մրցանակի թեկնածուների, նրանց հավակնությունների քննարկումների մասին միայն 50 տարի հետո կարող է հրապարակվել: Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվում է Օսլոյում, դեկտեմբերի 10-ին` Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: Նոբելյան մյուս չորս մրցանակները հանձնվում են Ստոկհոլմում:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2050

Մեկնաբանություններ