ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հուլիսին` 1 աստիճանով ցածր

Հուլիսին` 1 աստիճանով ցածր
26.06.2012 | 14:14

Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը հանրապետությունում սպասվում է բազմամյա միջին արժեքից 1 աստիճանով ցածր, տեղումների քանակը ենթադրվում է նորմայից մի փոքր ավելի:
Ըստ հիդրոօդերևութաբանների, օդի միջին ջերմաստիճանն ամսվա առաջին տասնօրյակում` Արարատում, Արմավիրում և Արագածոտնի նախալեռներում կտատանվի գիշերը` +13 +16, ցերեկը` +30 +34, աստիճանի սահմաններում: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +15 +19 աստիճան: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +4 +8, իսկ առանձին օրերի` բարձրացում, որը ցերեկը կտատանվի +30 +35 աստիճանի սահմաններում:
Տավուշում և Լոռիում հուլիսին` օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +15 + 21 աստիճան, որը 1 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում, որը գիշերը կտատանվի` +5 +10, իսկ ցերեկը կբարձրանա մինչև + 28 +.35 աստիճան: Ամսական տեղումների քանակը նշված մարզերում ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման` 51-83 մմ):
Նշված ժամանակահատվածում օդի միջին ջերմաստիճանը Վայոց ձորի և Սյունիքի հովտային շրջաններում գիշերը կտատանվի +28 +32, նախալեռնային շրջաններում` +27 +30, լեռնայինում` +20 +23 աստիճանի սահմաններում: Ամսվա առաջին տասնօրյակում, հատկապես գիշերային ժամերին, սպասվում է ջերմաստիճանի 2-3 աստիճանով նվազում, որն Արարատյան դաշտում գիշերը կտատանվի` +14 +19, Լոռիում, Տավուշում` +13 +18, Վայոց ձորում, Սյունիքում` +14 + 18, իսկ լեռնային շրջաններում` +9 +14,աստիճանի սահմաններում: Առանձին օրերի հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում, որը ցերեկը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում կհատի` +37 +41-ի, իսկ մնացած մարզերում` +30 +35-ի սահմանները:
Հուլիսին Երևանում օդի միջին ջերմաստիճանը կտատանվի +24 +26 աստիճանի սահմաններում (նորման՝ +25,2): Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝, որը գիշերը կտատանվի +12 +14-ի սահմաններում, իսկ առանձին օրերի` ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը՝ մինչև +36 +38 աստիճան: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 9-14 մմ):
Լինելով Հայաստանի ամենաշոգ ամիսներից մեկը, հուլիսին զգալիորեն ավելանում է պարզ օրերի թիվը` Արարատյան դաշտում կազմելով 14-15 օր: Մեծանում է նաև արևափայլի տևողությունը` հասնելով իր առավելագույն արժեքին: Հովիտներում, որտեղ զարգանում է լեռնահովտային օդի շրջանառությունը, քամու արագությունը, հատկապես երեկոյան ժամերին, ավելանում է: (Անդորրի կրկնելիությունը կտրուկ նվազում է: Երևանում այն 19 տոկոս է): Քամու միջին արագությունը ժամը 21-ին կարող է հասնել 6 մ/վրկ-ի (առավելագույն արագությունը` 18-21 մ/վրկ և ավելի): Արարատյան դաշտում հուլիսին (1-2 օր), կեսօրից հետո 8 մ/վրկ-ից բարձր արագության քամիների դեպքում կարող են դիտվել ինտեսիվ խորշակներ (չոր և տաք քամիներ), որոնց պատճառով կարող է խախտվել բույսերի ջրային հաշվեկշիռը և խոնավության պակասորդի պատճառով հասնել մինչև 40 մբ-ի:
Օդի հարաբերական խոնավությունը նշված ամսին հանրապետության հյուսիսային շրջաններում կտատանվի` 60-70, բարձրլեռնայինում` 80 տոկոսի սահմաններում, իսկ Արարատյան դաշտում, Վայոց ձորի հովիտներում այն չի գերազանցի 44-55 տոկոսը: Երևանում օդի հարաբերական խոնավությունը նշված ժամանակահատվածում կտատանվի 25-40 տոկոսի սահմաններում` ցերեկային ժամերին նվազելով մինչև 15 տոկոս:
Հուլիսին տեղումների քանակը հանրապետության ամբողջ տարածքում կկազմի միջինը 49 մմ` բաշխվելով խիստ անհավասարաչափ: Ամենաշատ տեղումներ կդիտվեն Լոռիում (55-75 մմ), իսկ Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում դրանց քանակը չի գերազանցի 10-15 մմ-ն: (Տեղումնային օրերի թիվը Լոռիում միջինը` 13-15, իսկ Արարատյան դաշտում 4-5 օր է): Արարատյան դաշտում ամպրոպային օրերի թիվը 5-6 օր է, լեռնային շրջաններում և Սևանա լճի ավազանում` 10-12 օր:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4361

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ