Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն հինգշաբթի օրը հայտարարել է, որ Պանամայի ջրանցքի սեփականության վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի՝ հաղորդում է Associated Press-ը: Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի առաջիկա այցը թույլ կտա կենտրոնանալ ընդհանուր շահերի վրա՝ ներառյալ միգրացիան և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը։