ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանը բաց է թողնում հնարավորությունների բոլոր պատուհանները, Ադրբեջանը հմտորեն օգտվում է դրանցից

Հայաստանը բաց է թողնում հնարավորությունների բոլոր պատուհանները, Ադրբեջանը հմտորեն օգտվում է դրանցից
07.07.2024 | 09:01

Ադրբեջանը և Չինաստանը շուտով կդառնան ռազմավարական գործընկերներ, Չինաստանը կաջակցի Ադրբեջանի անդամակցությանը շանհայյան համագործակցությանը, իսկ սա դեպի BRICS տանող պլացդարմ է։

Հայաստանը բաց է թողնում հնարավորությունների բոլոր պատուհանները, իսկ Ադրբեջանը հմտորեն օգտվում է հնարավորություններից, ձգտելով դառնալ նաև տնտեսական և քաղաքական իմաստով ուժեղացող Գլոբալ Հարավի եթե ոչ մասը, ապա՝ դաշնակիցը։

Ադրբեջանի յուրաքանչյուր հաջողություն Հայաստանի համար ստեղծում է մարտահրավերներ, որոնք ամեն օր ավելի են սաստկանում։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5703

Մեկնաբանություններ