ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Երկիր Նաիրին

Երկիր Նաիրին
07.01.2024 | 08:27

Անցնում են օրեր, տարիներ, դարեր,

Օրացույցներ են փոխվում պատերին,

Կյանք է՝ ջրի պես հոսում է.- հեռվում

ցավագար դառնում Երկիր Նաիրին:

Եվ նորից, կրկին դոփում են, դոփում,

դոփում են հողը Բելից չխոցված,

ՈՒ այս է՝ նորից հեռանում են. - հեզ

երազները մեր, մեզնից խռոված:

ՈՒ արդեն քանի՜- քանի՜ ջրհեղեղ

Նույն աղավնին է ու նույն ձիթենին,

ՈՒ նույն արոտը աշխարհում այս շեղ,

Երկիր Նաիրին:

Հար ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2280

Մեկնաբանություններ