ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Հարյուր տարի անց էլ հայն արյան հոտն ու սուրճի բույրը չի տարբերում իրարից

Հարյուր տարի անց էլ հայն արյան հոտն ու սուրճի բույրը չի տարբերում իրարից
24.09.2023 | 08:57

Հարյուր տարի անց էլ հայն արյան հոտն ու սուրճի բույրը չի տարբերում իրարից

1915 թվականի ապրիլն է։

Կ.Պոլիսը արթնանում է սովորականի պես։ Հայերը առավոտ կանուխ բացում են իրենց ոսկերչական զարդերի խանութները, գործավորներին սուրճի ետևից ուղարկում, հանգիստ, ծանր ու մեծ նստում փափուկ բազմոցներին ու մատները թքոտելով թերթում առևտրի մատյանները։

Պոլսից արյան հոտ է գալիս, բայց սուրճի բույրը ավելի կարևոր է…

Ոչ ոք չի նկատում, որ թուրք խանութպանների կրպակները փակ են, շուկայում թուրք բեռնակիրները հատ ու կենտ են, սրճեփները չեն երեւում… Ինքնամոռաց, ոսկու փայլից շփացած հայերի խանութների ցուցափեղկերը զարդարում են վերջին մոդեռնով արած զարդերը… Հաճախորդները սովորականից քիչ են:

Սուրճն ուշանում է։

Պոլսից արյան հոտ է գալիս։ Հանկարծ պայթող որոտի պես շուկա են լցվում համբալ-բեռնակիրները, սրճեփները, կոշիկ մաքրողները… արնակալած աչքերով, մսագործի դանակներով, անասնական գոռում-գոչումով: Հայերի ոսկերչական զարդերի խանութների ցուցափեղկերը ցայվում են նրանց տերերի արյունով… Նրանց հարևանությամբ թուրքի ոչ մի խանութ չի տուժում, նրանց նախօրոք տեղեակ էին պահել նախճիրի մասին…

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Հ.Գ. Հարյուր տարի անց էլ հայն արյան հոտն ու սուրճի բույրը չի տարբերում իրարից։

Դիտվել է՝ 2693

Մեկնաբանություններ