Կյանքից հեռացել է արքայազն Սաուդ ալ-Ֆեյսալը, որ 40 տարի գլխավորել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը։ Համաշխարհային դիվանագիտության վետերանը 75 տարեկան էր։
Վերջին երկու շաբաթների բողոքի ցույցերն՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման, հնարավորություն ընձեռեցին ՀՀ գործող վարչակազմին ցույց տալու հանրությանն ու առավել արմատական տրանմադրված ընդդիմադիրներին, որ քաղաքական ենթատեքստից զուրկ սոցիալական պահանջներով հանդես եկող և իշխանությունների հետ համագործակցությանը դրական վերաբերվող երիտասարդ ակտիվիստները կարող են ավելի մեծ արդյունքների հասնել, քան քաղաքականացված ու «վերջնագրային» պահանջներ ներկայացնող հանրային խմբերը:
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունը ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը:
Զարմանալին ու զարհուրելին ոչ այնքան այն է, որ քաղաքական «դիակներն» իրենք են հարության ձգտումներ տածում, քանզի դրա իրավունքն ու աստվածաշնորհությունը մարդկային կանոնակարգից դուրս է, այլ այն, որ սույն կերպարներին ջանում են կենդանություն պարգևել նրանց թիմակիցները, համախոհները, ով ասեք:
Առաջիկա 3 օրերին հանրապետության տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում հուլիսի 1-3-ն օդի ջերմաստիճանը սպասվում է մինչև 39 աստիճան, որը կպայմանավորի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Բաղրամյան պողոտայի հրաշալի հայ երիտասարդներ ջան:
Այս պայքարը պիտի փուլերով տարվի: Առաջին փուլում թեև ոչ լիարժեք, բայց որոշակի հաղթանակ գրանցվեց: Հիմա անհրաժեշտ է հանդարտվել, լավ ծանութեթև անել կատարվածը և լրջորեն մշակել հետագա քայլերի տակտիկան ու ստրատեգիան:
ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԸ ծնվել է 1931 թ. հունիսի 25-ին՝ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի գյուղում: Միջնակարգն ավարտելուց հետո` 1949-1951 թթ. ուսումը շարունակել է Ստեփանակերտի երկամյա ուսուցչական ինստիտուտում, 1951-1955-ին` Երևանի մանկավարժական ինստիտուտում:
Անցել է ավելի քան 50-ամյա գիտամանկավարժական աշխատանքի ճանապարհ:
Բիբինը` որը բնականաբար խորհրդային տարիների ռուսական կոռումպացված, հղփացած, մեծամիտ չինովնիկի տիպիկ օրինակ է, արհամարհեց և, ինչպես սպասվում էր, չմասնակցեց ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ լսումներին:
Ղրղզստանում տեղի է ունենում Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) ղեկավարների գագաթնաժողովը, որին մասնակցում են նաև դիտորդ երկրների ղեկավարները՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և թուրքական զորքերի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի «նախագահ» Էրսին Թաթարը։