38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պատմաբանների մասին

Պատմաբանների մասին
17.07.2024 | 08:53

Այսօրվա իրականության պատմագիտական հստակ ու դիպուկ գնահատականի ու նկարագրության բացակայությունը, ինչպես նաև պատմաբանների մեծ մասի լռությունն ազդարարելու են նորանոր հակապետական ու հակահայ գաղափարների ծնունդն ու դրանց տարածումը: Վաղուց հասունացել է ընթացիկ պատմությանն ու պատմակեղծարար քաղաքական օրակարգերին հստակ ակադեմիական գնահատական տալու ժամանակը:

Ըստ այդմ ունենք`

- Պատմաբաններ, ովքեր բարձրաձայնում ու գնահատական են տալիս տեղի ունեցող զարգացումներին` այդ թվում ներկա քաղաքական թիմի ծագումնաբանությանը և իշխանության գալու իրական նպատակներին:

- Պատմաբաններ, ովքեր լռում են և այդ լռությամբ հանդիսանում են համագործակցողներ ու քաղաքական կեղծ օրակարգերի պասիվ սպասարկողներ:

- Պատմաբաններ, ովքեր զբաղված են բացահայտ կեղծարարությամբ, սպասարկում են ներկա վարչախմբի կեղծ օրակարգերը, հանդիսանում են նաև պետական պաշտոնյաներ, ունենալով պատմական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի աստիճան:

«Պատմաբանների գործն» ուղղակի կապ ունի «ազգագրագետների գործի» հետ:

Հիշեցնեմ, որ ազգագրական հետք կա քաղաքական ներկա վարչակարգի կեղծ օրակարգերի ու սին գաղափարների գեներացման մեջ: Այլ կերպ ասած, կառավարության անդամների խորհրդատուների դերում հենց սրանք են հանդես գալիս` այսպես կոչված դեկոնստրուկտիվիզմի ջատագովների կեցվածքով:

ՈՒ քանի դեռ «Պատմաբանների գործը» բովանդակությամբ ու իմաստով չի վերածվել «ազգագրագետների գործի», պատմաբանները գործ ունեն անելու` պատմաբանների ապագա սերունդների առաջ ազատամիտ, արժանապատիվ ու պատվախնդիր երևալու համար…

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 4295

Մեկնաբանություններ