38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կեցցե քայքայումը... նորի ծնողը

Կեցցե քայքայումը... նորի ծնողը
05.03.2024 | 13:15

Ֆեյսբուքը բերեց:

ՈՒմ հետ վիճել եմ, արդեն չկա:

Չնայած՝ կեցցե քայքայումը... նորի ծնողը:

Իմ լավ բարեկամ Երջանիկ Աբգարյանին երեկ խոստացել էի պատասխանել գրությամբ:

Նա ասում է, որ ես հաստատ դեմ կլինեի 18 -րդ դարի փիլիսոփա Լայբնիցի դեպի լավը տանող տեսությանը:

Լայբնիցը Լայբնից,Աբգարյան ջան:

Առանց Լայբնիցի փիլիսոփայական տեսությունից տեղյակ լինելու, արդեն մի 20 տարի կլինի Սպիտակի ոլորանների գլխին լոռեցիք գրել են.

«Դբա լավը»:

Բայց ու՞ր է ցույց տալիս այդ ցուցանակը, որտե՞ղ է այդ լավը:

Այդ ճամփով ընթացող ուղևորն էդ լավը Վրաստանու՞մ, թե՞ Լարսի անցակետից այն կողմ՝Ռուսաստանում է գտնելու:

Ոչ մի զարգացում ինքն իրեն դեպի լավը չի տանում, ուզում է 1000 գերմանացի փիլիսոփա Լայբնից էլ լինի իր լավատեսությամբ:

Ես ռեալիստ եմ:

ՈՒ գիտեմ մի բան` զարգացման համար քայքայում է պետք:

Աշխարհում գոյություն ունի թերմոդինամիկայի 2-րդ օրենք: Դա է զարգացման ընթացքը՝ այսինքն լրիվ քայքայում, քաոս և քաոսից նորի ծնունդ:

ՈՒրիշ ձև չկա: Քարն ու երկաթն էլ են այդ օրենքի ծառան, տերևն էլ, որ քո սիրած Սևակի խոսքով ասած՝ մինչև չփթի՝ հումուս չի դառնա, հասարակական գոյությունն էլ:

Դուք հույս եք դրել, որ թավիշն ու Նիկոլը զարգացում և բարեկեցություն են բերելու:

Իսկ ես ասում եմ ոչ, դա անհնար է: Նրանք բերում են քայքայում և հանգեցնելու են քաոսի:

Եվ քանի որ ոչ ոք չի կարող ասել, թե այդ քաոսից ինչ է ծնվելու, ասում եմ` այդ պրոցեսը դանդաղեցնելու համար նրանք պետք է հեռանան:

Ասում եմ ելնելով ֆիզիկայի օրենքից, պարզ ու առանց նեյնիմների:

5 մարտի 2019 թ.

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3833

Մեկնաբանություններ