Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանից ժամանած բժիշկ-փորձագետներին: Պատվիրակությունը գլխավորող բժիշկ Արամայիս Գալումյանը նշել է, որ քննարկումները շատ օգտակար էին համագործակցության կապերի ու մեխանիզմների ստեղծման ու զարգացման առումով:
Գալումյանի խոսքով՝ Արցախի առողջապահական համակարգի հիմնախնդիրներն արդյունավետ լուծելու գործում իրենց մասնակցությունը կունենան ՀՀ առողջապահության համակարգի առաջատար մասնագետները, որ ընդգրկվել են այդ նպատակով ձևավորված փորձագիտական խորհրդի մեջ: Արայիկ Հարությունյանը կենսական նշանակության խնդիր է համարել Արցախում բարձրորակ առողջապահական ծառայությունների ապահովումը: