Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Արթուր Դանիելյան. Մարդը գերագույն արժեք չէ, բարոյականությունն ու գաղափարն են գերագույն արժեք

Արթուր Դանիելյան. Մարդը գերագույն արժեք չէ, բարոյականությունն ու գաղափարն են գերագույն արժեք
15.06.2020 | 11:35

Եվ այսպես, Ծառուկյանի մասին հետևյալը՝ գաղափար չունեմ, թե արդյոք նա գործել է իրեն մեղսագրվող հանցանքները, բայց կասկած չունեմ նաև, որ նա կարող էր ամեն առավոտ մատղաշ երեխեք ուտել ու խնդիր չէր ունենա, եթե Փաշինյանին չընդդիմանար: Իրեն հետապնդելու միակ պատճառը քաղաքական է: Ընդ որում, պետք է նշեմ նաև, որ քաղաքական հետապնդման փաստի մեջ ես որևէ զազրելի բան չեմ տեսնում: Ցանկացած նորմալ պետություն պետք է պատժի նրանց, ովքեր շեղվում են ճիշտ ուղղուց՝ պետական գծից: Խնդիրը նրանում է, որ Փաշինյանի ճիշտ ուղին անբարոյականի վաստակ լինելն է: Նրա ճիշտը ժողովրդին ստերով կերակրելն է, սեփական պետության դեմ դրսից մարդ բերելն է, սեփական ժողովրդի ձեռքբերումները օտարների վրա խուրդելն է, նյութապաշտ տականք լինելն է ու ամեն անգամ տապալվելուց մեղքը ուրիշի վրա բարդելն է: Այս և բազմաթիվ այլ երևույթներն են ինձ հանել պայքարի:

Այսօր առավել ցցուն է նաև այն փաստը, որ մեր երկիրը զավթված է օտար պետությունների կողմից և հենց սա է պատճառը, որ արևմտյան գործակալական ցանցերը կամ սատարում են Փաշինյանի այս անբարոյականությունը, կամ էլ լավագույն դեպքում լռում են` իրենց իսկ հռչակած սկզբունքները ոտնահարելիս: Նույն դիրքորոշումն ունեն վերոհիշյալ գործակալների տեղական կառավարիչները համապատասխան դեսպանատներում: Ըստ այդմ, այս պայքարը կրում է առաջին հերթին ազգային ազատագրական բնույթ և պետք է միտված լինի ինքնիշխանության հաստատմանը:

Օկուպացիոն վարչակազմի օրակարգային հիմնական առաջադրանքներն են՝ գնալ զիջումների Արցախյան կարգավորման գործընթացում ու չեղարկել հայոց ցեղասպանության պահանջատիրությունը: Երկրորդական նշանակության առաջադրանքներ են՝ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի հետ հարաբերությունների խզումը, ատոմակայանի փակումը, Հայ Առաքելական Եկեղեցու պառակտումն ու նվաստացումը, սփյուռքի հետ կապերի խզումը, ներհայկական խժդժությունների խրախուսումը և այլն:

Հետևաբար մեր օրակարգը պետք է լինի ցանկացած առիթով պայքարել իրենց օրակարգի դեմ` հանուն ազգային պետության ստեղծման գաղափարի:

Մարդը գերագույն արժեք չէ, բարոյականությունն ու գաղափարն են գերագույն արժեք։

Դիտվել է՝ 1734

Մեկնաբանություններ