«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Դիտարկում նախնական տպավորությամբ կամ արդյոք ասպարեզ կնետվի՞ երկրորդ « ջոկերը»

Դիտարկում նախնական տպավորությամբ կամ արդյոք ասպարեզ կնետվի՞ երկրորդ « ջոկերը»
07.04.2016 | 19:22

Ինչպես հայտնի է, Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումը միջազգային հանրության, հատկապես՝ վերլուծաբանների կողմից անմիջապես որակվեց իբրև լրիվ չսպասված անակնկալ՝ սյուրպրիզ: Այն, ըստ խաղային տերմինաբանության, որոշ վերլուծաբաններ համեմատեցին մի իրավիճակի հետ, երբ խաղացողը ամենաչսպասված պահին, ամենաչսպասված հանգամանքներում ասպարեզ է նետում «իր թևքի մեջ պահված» հաղթական ջոկերը՝ այդպիսով միանգամից իմաստազրկելով մրցակիցների բոլոր կարճաժամկետ և հեռանկարային հաշվարկները: Դրանից օրեր անց, վերլուծական հանրությունը սկսեց ջանադիր կանխատեսումներ կատարել առ այն, թե պուտինյան ջոկերի անակնկալ ի հայտ գալու պատճառով չհաջողված արևմտյան «Սիրաիա -1» ծրագրին, թերևս, անխուսափելիորեն և շատ արագ փոխարինելու է գալու «Սիրիա -2»-ը, որի իրականացման ամենահավանական հարթակներից մեկը կարող է դառնալ... այո, Անդրկովկասը՝ Ռուսաստանի «փափուկ փորատակը»:
Ապրիլի 2-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Բաքվի սադրած արյունալի զարգացումները բավական սահուն են տեղավորվում ենթադրվող «Սիրիա -2»-ի շրջանակներում: Այս առումով, ի թիվս այլ փաստարկների, խիստ ուշագրավ է հատկապես «Սիրիա -1»-ում ՌԴ-ի հետ համատեղ առավել քան առանցքային դերակատարություն ունեցած հարևան Իրանի խիստ օպերատիվ, սակայն առայժմ «թավշյա» մտահոգությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի աննախադեպ թեժացման վերաբերյալ: Ո՞ր ուղղությամբ կամ ի՞նչ հունով կընթանան հետագա զարգացումները՝ ցույց կտա ժամանակը: Հուսանք՝ առաջին հստակեցումները կսկսեն փոքրիշատե ուրվագծվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այսօր մեկնարկած տարածաշրջանային այցի արդյունքում: Սակայն, այլ հարց է՝ «Սիրիա» ծրագրի գլխավոր օպոնենտներին այս անգամ որքանո՞վ կհաջողվի կանխարգելել նրա հերթական՝ երկրորդ փուլի տեղայնացումը կովկասյան տարածաշրջանում, ավելի կոնկրետ՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում:


Տիգրան ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3171

Մեկնաբանություններ