Կապիտուլյանտ Նիկոլը գրառում է արել և հպարտորեն նշում է, թե Հայաստանում մինիմալ թոշակը մոտեցել է, այսպես կոչված, նվազագույն զամբյուղին` 36 հազար դրամին, «ինչը աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության մեջ»:
Նախ, հետաքրքիր է, թե ստաժ չունեցող և միայնակ թոշակառուն ինչպե՞ս կարող է 36 հազար դրամով ապրել մեկ ամիս:
Երկրորդը` կապիտուլյանտը հպարտանալով, որ իր իշխանության գալուց հետո նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է, բացարձակ չի անդրադառնում այդ ժամանակահատվածի ԳՆԱՃԻՆ`չմատնանշելով, որ շատ անհրաժեշտ պարենային ապրանքներ այդ ժամանակահատվածում ևս կրկնակի գնաճ են արձանագրել:
Օրինակ` ձեթը, կարագը, մսամթերքը և այլն:
Ստացվում է, որ գնաճն արդեն խժռվել է Նիկոլի կրկնակի բարձրացրած մինիմալ թոշակը և հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց գրպանի վրա բացարձակ չեն զգում այդ բարձրացված թոշակի արդյունքը:
Ավելին` այս տարիների ընթացքում ավելի վատ են ապրում:
Ստացվում է` Նիկոլ Անհողը հերթական անգամ մանիպուլյատիվ ձևով և միակողմանի մեկնաբանելով իր կառավարության «աննախադեպ ձեռքբերումը» կրկին մոլորեցնում և խաբում է հանրությանը:
Ի դեպ, այս 5 տարիմերի ընթացքում աննախադեպ աճել է «բոմժ» քայլիստների սոցիալական վիճակը, ինչի մասին Նինոլը լռում է:
Թանկարժեք մեքենաներ, տներ և առանձատներ գնելը, բանկերում խոշոր ավանդնր ունենալը և թանկարժեք շրջագայությունները դարձել են նորմալ երևույթ նախկինում «թուրքիաներում» եսիմինչով զբաղվող, մանր կաշառակերությամբ իրենց հացն ապահովող, անտռուսիկ ծառայած, տաքսի վարող, առաքիչ, Մաշտոցի պուրակում միզող, փաբերում պարտքով խմող, 5 հազար դրամով տեսահոլովակներում և ֆիլմերում նկարահանվող, պահակություն անող, 120 հազար դրամը «կակա» համարողների համար:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ