ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Պատմական պահը բաց ենք թողել, թեպետ՝ ոչ անդարձ. Գևորգ Դանիելյան

Պատմական պահը բաց ենք թողել, թեպետ՝ ոչ անդարձ. Գևորգ Դանիելյան
08.10.2022 | 10:34

Ընդամենը պետք է փաստենք, որ տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Արցախում ազգային ինքնորոշման իրավունքի իրացման հետ: Այս երկու սկզբունքների միջև հակասություն են տեսնում միայն նեղ քաղաքական շահերով ուղղորդվողները, ինչը լայն տարածում ունի նաև այլ երկրների ղեկավարների պարագայում: Ղազախստանի նախագահ Տոկաևը վերջերս բացահայտ անհիմն պնդում էր, թե դրանք միմյանց հակասող սկզբունքներ են, մինչդեռ, դեֆակտո փորձում էր այդպիսով իբր կանխել իր համար անցանկալի ապագա զարգացումները:


Մենք ի սկզբանե պետք է ղեկավարվեինք ոչ թե ազգային ինքնորոշման, այլ տարածքային ամբողջականության սկզբունքով, որի իրավական հիմքը դրվել էր Հայկ ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների «Վերամիավորման մասին» համատեղ որոշումներով: Մենք լիարժեք իրավունք ունեինք պահանջելու, որ հետ վերադարձվեն ոչ պետական, զուտ կուսակցական կառույցների որոշմամբ բռնակցված մեր պատմական տարածքները, ինչը, ցավոք, այդպես էլ կա՛մ հավուր պատշաճի չընկալվեց, կա՛մ «այդպես էր պետք»:


Պատմական պահը բաց ենք թողել, թեպետ՝ ոչ անդարձ. բայց նույնիսկ այս դեպքում ազգային ինքնորոշման իրավունքը ոչ թե պահանջ է այլ երկրներից, այլ զգալի փոխզիջում, քանզի մեզ պատկանող տարածքի ճակատագիրը կախվածության մեջ ենք դնում հանրաքվեից:
Իսկ այն, ինչ ստորագրվեց տարածքային ամբողջականության մասով, ունի քաղաքական բնույթ և բոլորովին այլ ենթատեքստ. այդ փաստաթուղթը բնավ չի նշանակում, որ փակվել է ազգային ինքնորոշման իրացման իրավական հնարավորությունը, և այս դեպքում ոչ մի նշանակություն չունի, թե կողմերը դրա տակ դեֆակտո ինչ են նկատի ունեցել, պարզապես այսուհետ Արցախի ժողովուրդը կարող է արդեն լիովին ինքնավար որոշում կայացնել, այլևս կաշկանդված չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ որևէ այլ պետության դիրքորոշմամբ և ստանձնած պարտավորություններով:


Հ.Գ. Քաղաքական բնույթ ունեցող պայմանագրերը ենթակա են վավերացման (Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ):

Դիտվել է՝ 13381

Մեկնաբանություններ