Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը կներկայանա դատարան՝ Փարիզի օդանավակայանում իր հայտնի հաղորդագրությունների հավելվածի հետ կապված իրավախախտումների համար ձերբակալվելուց հետո` հայտնում է AFP-ն։ Դուրովը մեղադրվում է նրանում, որ միջոցներ չի ձեռնարկել հանցավոր նպատակներով իր հարթակի օգտագործումը կանխելու համար։                
 

Գուցե խավարից դուրս գանք

 Գուցե խավարից դուրս գանք
26.07.2024 | 11:05

Շատ հաճախ պատրանքը շատ ավելի գայթակղիչ և համակրելի է լինում, քան՝ իրականությունը: Մարդկանց զգալի մեծամասնությունը գերադասում է ապրել պատրանքներով: Մեր օրերում սթափություն և համարձակություն է պետք իրականությունը ընկալելու և ընդունելու համար: Մեր իրականությունը և հեռանկարը շատ մռայլ և մշուշոտ է, սակայն գուցե հնարավոր լինի որևէ բան փոխել: Դա անելու համար պետք է հրաժարվել պատրանքներից և սթափ հայացքով նայել իրականության աչքերի մեջ: Ճշմարտությունը տրվում է ընտրյալներին, և եթե կարողանանք ճշմարիտ ուղով գնալ, գուցե խավարից դուրս գանք և իրական լույսի երես տեսնենք:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 9400

Մեկնաբանություններ