Ամեն բան մեր երկրում հնարավոր էր պատկերացնել, բայց որ Գիտությունների ակադեմիան իր դռներն է փակելու Հայ առաքելական եկեղեցու հայրենատեր արքեպիսկոպոսի առաջ, վկայությունն է ներսում վաղուց գոյացող փտախտի։ Ու ընդհանրապես, ո՞վ կպատկերացներ, որ Հովսեփ Օրբելու և Վիկտոր Համբարձումյանի հիմնած համազգային վեհ հաստատության մոտ մի օր հավաքվելու են մարդիկ և գոռան` ամո՜թ.
Գարեգին Պետրոսյան