38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Քաղաքական ջրերի պարզեցումն ու լիկբեզը կսկսվի շուտով

Քաղաքական ջրերի պարզեցումն ու լիկբեզը կսկսվի շուտով
07.05.2024 | 12:13

Հանրային-Հոգևոր-Քաղաքական պրոտեստի անելիքն ու պահանջը պետք է լինի այս իշխանության աներկբա ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ:

1. Որքան մեծանա ճնշումը, այդքան գործող իշխանությունը մտնելու է իր վարչական, բյուրոկրատական, կուսակցական և մարդկային ռեսուրսի հավատարմության և ամրության փորձարկման ռեժիմի մեջ: Մարտավարական առումով շատ կարևոր է հասնել վերը թվարկվածների լոյալությանը:

2. Վերջին չորս տարիներին իշխողների կողմից հանրության միկրո և միջին համակարգերում ստեղծված առասպելներն ու բևեռային մտածողության հիմքով ձևավորված միֆերը սկսել են սնանկանալ, քանի որ հենց այդ համակարգերում այդ միֆերն այլևս ռելեվանտ չեն: Դրա համար անհրաժեշտ է հենց իշխանության աջակիցների շրջանակներում կոտրել նրանց ճշմարիտ և մաքուր լինելու միֆը, ցույց տալով հակառակ կողմը, որտեղ վստահ եմ կան և՛ քողարկված թալանի, և՛ համակարգված կոռուպցիայի, և՛ հենց «ժողովրդի» հետ արժեքային ու բարոյական խորը խզման բազմաթիվ օրինակներ:

3. Արժանի ճնշման դեպքում թուլանալու է իշխողների նյութատեխնիկական, ուժային և հոգեբանական դիմադրողականությունը: Հատկապես ողջ բյուրոկրատական և քաղծառայողական բլոկը ծայրաստիճան հոգնած և շահագործված է: Այս ռեսուրսը ևս կիրառման և աջակցման ենթակա է:

4. Իշխանության հիմքերի սասանումը հանգեցնելու է թե՛ հասարարակական, և թե՛ վարչական օժանդակության կտրուկ նեղացման, ինչն իր հերթին նշանակելու է, որ այլևս հասել են այնպիսի հանգրվանի, որ դիմադրողականության ռեսուրսները սպառվել են, և չկա ո՛չ հորիզոնական, և ո՛չ էլ ուղղահայաց լեգիտիմություն: Ապալեգիտիմացումը անխուսափելիորեն հանգեցնելու է ռեսուրսների քայքայման թե՛ ներսից, թե՛ դրսից, թե՛ մարդկային, և թե՛ կադրային մակարդակներում: Սկսվելու է կառավարման խորը ճգնաժամ:

5. Վճռական ճնշման և գրագետ պրոտեստի կազմակերպման վերջին և որոշիչ փուլը լինելու է ուժային կառույցների՝ «ոստիկանություն, դատախազություն, քննչական և հատուկ ծառայություններ», իշխանապաշտպան գործունեության արդյունավետության բացարձակ անկումը, և քաղաքական անվտանգային սնանկացումը բերելու է նրան, որ ո՛չ ուժային, ո՛չ հանրային, և ո՛չ էլ քաղաքական առումով որևէ բուֆեր այլևս չի լինելու:

6. Իշխանության կողմից սկսվելու է իրավիճակի լիցքաթափման և քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման փնտրտուք:

Այ էստեղ ուշադրություն.

Նախապես ունենալով հանգուցալուծման և հնարավոր լիցքաթափման մշակված պլան՝ թե՛ դերակատարների, և թե՛ պսևդոընդդիմադիրների գործարկմամբ, իշխանությունն առաջարկելու է «ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈւԹՅՈՒՆՆԵՐ» կոչվող խայծը: Հանրային-Հոգևոր-Քաղաքական պրոտեստը պետք է պահանջի այս իշխանության ԼԻԱԿԱՏԱՐ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ: Առհասարակ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ պետք է լինի միակ և աներկբա քաղաքական պահանջն ընդդիմության կողմից:

Քաղաքական ջրերի պարզեցումն ու լիկբեզը կսկսվի շուտով, երբ կլինեն նրանք, ովքեր իբր դեմ են Փաշինյանին, բայց կհամաձայնեն և կքարոզեն գնալ Փաշինյանի առաջարկած և կազմակերպած արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կլինեն նրանք, ովքեր համառ և մինչև վերջ կգնան Փաշինյանի և ՔՊ-ի լիակատար և աներկբա քաղաքական կապիտուլյացիային՝ ԱԺ-ում վարչապետին անվստահության գործընթացի գործարկմամբ և նոր վարչապետի թեկնածության առաջադրմամբ ու ընտրությամբ:

P.S. Որքան կդիմադրենք, այդքան էլ կիջեցնենք նրանց դիմադրողականությունը՝ առերեսելով նրանց՝ հենց իրենց օրգանական սնանկ և թշնամական բնույթին և կարգավիճակին:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2160

Մեկնաբանություններ