«Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ ստացած կրթության ոչ պատշաճ որակը, կամ ցկյանս կրթության տրամաբանությունից դուրս լինելը». Փաշինյանի մայիսմեկյան ուղերձից:
Մի րոպե, բա ասում էիք՝ ճամպրուկներով փողը տանում են նախագահական, դրա համար ա սովորական ժողովուրդն աղքատ․ բա ասում էիք՝ Սաշիկն ա 50% սաղ բիզնեսներում, դրա համար ա սովորական մարդն աղքատ. բա ասում էիք՝ սաղ թալանում են, դրա համար ա․․․ Ինքներդ կարող եք շարունակել։
Բայց մի բան փաստ ա, միայն ձեր ՔՊ-ն ա, որ առանց էդ, ձեր ասած, ժամանակին չստացած կրթությամբ կամ ստացած կրթության ոչ պատշաճ որակով, կամ ցկյանս կրթության տրամաբանությունից դուրս լինելով, հեչ էլ աղքատ չի, ավելին, լավ էլ հարստանում եք։
Սևակ Հակոբյան