Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Լևոն ՍԱՐԴԱՐՅԱՆ. «Ադամանդափոշի»

Լևոն ՍԱՐԴԱՐՅԱՆ. «Ադամանդափոշի»
17.12.2012 | 13:15

Սուլթանական Թուրքիայում պատվավոր մահապատժի մի տեսակ կար`սուլթանի որոշմամբ մահվան դատապարտվածին (բնականաբար, առանց նրա գիտության) մատուցում էին սուրճ, որին ադամանդի փոշի էր խառնված: Վերջաբանի մասին կարող ենք չխոսել: Լսելով Զուրաբյանի և Օսկանյանի սրճարանային զրույցը, կարելի է պնդել, որ իր բաժին «ադամանդափոշոտված» սուրճը ՀԱԿ համակարգողն արդեն խմել է:

Դիտվել է՝ 4553

Մեկնաբանություններ