38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեզ վրա սերբական տարբերակն են փորձում աշխատեցնել

Մեզ վրա սերբական տարբերակն են փորձում աշխատեցնել
30.07.2023 | 20:03

Վագիֆ Խաչատրյանի առևանգումն ունի չափազանց լուրջ վտանգներ, և այդ վտանգներն այլ հարթության մեջ են։

Նրան մեղադրելու են 90-ականներին պատերազմին մասնակցելու մեջ, իսկ պաշտպանները պաշտպանությունն այն ուղղությամբ են տանելու, որ նա «պատերազմական հանցագործություններ» չի կատարել։ Արդեն ֆեյսբուքն ու մամուլը Վագիֆի «պաշտպանությունը» տանում են այն ուղղությամբ, որ նա ընդամենը վարորդ է եղել ու այլ մեղքեր չունի։ Այսինքն, 91-94 թթ. պատերազմին մասնակցությունը ոչ թե հայրենիքի պաշտպանություն է, այլ՝ հանցագործություն։

Բնականաբար, Բաքվին ձեռնտու կլինի բաց դատ կազմակերպել ու հրավիրել միջազգային դիտորդներ, անգամ՝ պաշտպաններ, որոնք կփորձեն նրան պաշտպանել՝ որպես պատերազմի հետ կապ չունեցող անձ։

Մի՛ մտեք այդ թակարդը, մի՛ արդարացել, Վագիֆն իրավունք ուներ զենքը ձեռքին պաշտպանելու իր ընտանիքն Ադրբեջանի հանցագործություններից ու լավ է արել։ Սա մեր միակ թեզը պետք է լինի, իհարկե, այս կառավարության հրաժարականից հետո, որի թեզերը համընկնում են Բաքվի թեզերի հետ։

2018-ի դավադրությունն ահռելի չափեր է սկսել ընդունել։

Մեզ վրա սերբական տարբերակն են փորձում աշխատեցնել, ու դրա համահեղինակները երկրի ներսում են։

Ստեփան Դանիելյան



Դիտվել է՝ 3927

Մեկնաբանություններ