Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հայաստանում դեռ կարող է հաստատվել տեղական զարգացման փուլեր անցած ժողովրդավարություն

Հայաստանում դեռ կարող է հաստատվել տեղական զարգացման փուլեր անցած ժողովրդավարություն
15.09.2024 | 08:44

Հայաստանում ժողովրդավարությունը կլիներ իրական ու տեղային զարգացման փուլերով, եթե մենք ոչ թե օտարամոլության պատճառով անընդհատ դրսում փնտրեինք առաջադիմությունը, այլ հայկական ավանդույթներից վեր հանեինք իրականն ու օրինակելին։

Երբ դեռ շա՜տ առաջադեմ երկրներում կանանց ընտրելու մասին խոսք չկար, կամ կանայք պայքարում էին ընտրելու իրավունքի համար, Հայաստանի Առաջին Հանրապետությունը արդեն իսկ ուներ բարձրաստիճան կին պետական պաշտոնյաներ, ընտրելու իրավունք ունեին բոլոր քաղաքացիները և այլն։

Հայաստանում դեռ կարող է հաստատվել ոչ թե իրականությունից կտրված, այլ արդեն իսկ տեղական զարգացման փուլեր անցած ժողովրդավարություն, որը ոչ թե ցուցադրական կամ դեկլարատիվ բնույթ կկրի, այլ կլինի իրական ու կենսագործելի։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3923

Մեկնաբանություններ