Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Գրում է ցմահ քաղբանտարկյալը

Գրում է ցմահ քաղբանտարկյալը
05.10.2017 | 14:22

Հայկական լեռնաշխարհը ձևավորված է հյուսիսային և հարավային խորհրդանիշներին համապատասխան: Այն իր մեջ պարունակում է ծագումնաբանական, արարչագործական, վերածննդի ավանդությունը: Հայաստանը հատկանշական է որպես հյուսիս-արևելքը խորհրդանշող մի երկիր, որը միավորում է հյուսիսը արևելքին, արևելքը՝ հյուսիսին: Ըստ վաղեմի պատկերացումների, հյուսիսը դիտվում է որպես սկիզբ, մաքրություն, սրբություն և արևելքը՝ որպես արշալույս, վերելք, հուր: Նույնպես էլ հարավ-արևմուտքը դիտվում է երկու ուղղություններով, արևմուտքը՝ որպես մայրամուտ, մահ, անկում, և հարավը՝ որպես աշխարհիկություն, նյութապաշտություն, տարանջատվածություն:

Հայկական լեռնաշխարհի արխետիպային նշանակությունը, հին առաջավոր ասիական քաղաքակրթությունում, էականորեն չի տարբերվում քրիստոնեական նոր քաղաքակրթությանց պատկերացումներում և բացառիկ յուրահատկություններով ձևավորվում է գիտական ժամանակակից մտածողությամբ: Դեռևս Ք.ծ.ա. V-IV հազարամյակներում Հայկական լեռնաշխարհը հանդիսացել է որպես հնդեվրոպական ժողովուրդների ծագման՝ առաջացման նախահայրենիքն ու ակունքը: Այն պայմանավորված է Նոյի, նրա որդի Հաբեթի Եվրոպայի և Ասիայի հյուսիս-արևելյան տարածքները ժառանգելու և Հայկոսների՝ որպես հաբեթյան սերնդի ավագ ներկայացուցիչների այդ տարածքները զբաղեցնելու իրողությամբ:


Հնդեվրոպացիները, լինելով հնագույն առաջավոր ասիական քաղաքակրթություն (մինչև IV հազարամյակները, Ք.ծ.ա.) դրսևորում էին իրենց հատուկ արխետիպային նշանակությամբ: Իսկ սեմիտները՝ աֆրասիական, իմա՝ Նոյի որդիներ Սեմից և Քամից առաջացած սեմա-քամական ժողովուրդները՝ հակառակը, հարավային էին թե առաջավոր Ասիայում իրենց գրաված աշխարհագրական դիրքով և թե ծագումնաբանական առումով, քանզի նրանց նախահայրենիքը աֆրիկյան, հատկապես Սահարայի տարածքներն են:
Հայկական լեռնաշխարհի ճիշտ կենտրոնը կոչվում է Հարք: Դա պայմանավորվում է մի քանի հանգամանքներով, նախ որ Տապան բարձրանալուց առաջ Նոյի տրված այն հարցին, թե «դեպի ու՞ր պիտի գնանք» բարձրյալ Տերը պատասխանեց. «Դեպի աստվածների երկիր» և ապա որ ի սկզբանե այստեղ բնակվեցին «Թորգոմա տան հայրերը»: Հարքից հյուսիս մի փոքր հեռավորությամբ գտնվում են Բյուրակնի լեռները, որին հարավից սահմանակից է Տարոնի շրջանը: Եվ հենց այս շրջանը՝ Հարք-Տարոնը, հանդիսանում է որպես Հայոց լեռնաշխարհի կենտրոն աշխարհագրական իր դիրքով և միևնույն ժամանակ որպես հոգևոր կենտրոն: Այն հատկանշվել է որպես հայոց ոգու ինքնապաշտպանության բնազդով, ազգային պասիոնարիզմի և ոգեղեն էներգիայով սահմանավորված շտեմարանային տարածություն: Վաղնջական շրջանում հենց այս տարածքն է եղել Վիշապաքաղ Վահագնի կենտրոնը: Տարոն աշխարհի Աշտիշատ կոչված վայրում, Քարքե լեռան լանջին էին գտնվում Վահագնի, Աստղիկի և Ոսկեմայր (Ոսկեծին, Ոսկեհատ, Անահիտ՝ Թորգոմի կին և Հայկ նահապետի մայր) աստվածուհու մեհյանները: Միջնադարում այստեղ կենտրոնացավ Սբ Կարապետի «Հովհաննես Մկրտչի» պաշտամունքը: Այստեղ էր նաև Մամիկոնյանների կալվածքը, որը հայոց պատմության մեջ մարմնավորեց հայոց ռազմուժն ու լավագույնս ըմբռնեցին մահով անմահանալու խորհուրդը:


Ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի», հայտնի է, որ Մեծ Հայքը, որը ներառում է Հայկական լեռնաշխարհը, բաղկացած է 15 փոքր աշխարհներից՝ երկրամասերից, որոնք են Բարձր Հայքը, Ծոփքը, Աղձնիքը, Տարոնը, Մոկքը, Կորճայքը, Պարսկահայքը, Վասպուրականը, Սյունիքը, Արցախը, Փայտակարանը, ՈՒտիքը, Այրարատը, Գուգարքը, Տայքը: Այրարատ աշխարհը համարվում է Հայոց ութերորդ Միջնաշխարհ, որը շրջապատված է Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Արցախ, Սյունիք, Վասպուրական, Տուրուբերան յոթ աշխարհներով: Հայկական պարը՝ լեռնաշղթան, նշվում է Մեծ Մասիսից դեպի արևմուտք, իսկ աշխարհագրական դիրքը ներկայանալի է որպես յոթ երկրային լեռների պար՝ Պարխար, Արագած, Մասիս, Վարագ, Կորդուք, Սիմ, Գրգուռ, որոնք կազմում են պարիսպ, որի մեջ ութերորդ Աստվածայինը՝ Ծաղկանց կամ Բյուրակն լեռները իրենց Նպատ և Սերմանց լեռնագագաթներով: Բյուրակն լեռնաշղթայի երկգագաթ՝ Սերմանց և Նպատ գագաթները համարվում են երկնքի հենարանն ու երկրային ջրերի՝ չորս գետերի ակունքը: Եվ հենց այստեղ էր գտնվում «Կորուսյալ դրախտը», որտեղ «գետ էր բխում Եդեմից, որը բաժանվում էր չորս ճյուղերի, որպեսզի ոռոգեր պարտեզը: Մեկի անունը Փիսոն էր, երկրորդ գետի անունը Գեհոն էր, երրորդ գետի անունը Տիգրիս էր, չորրորդ գետը Եփրատն էր» (Ծննդ. 2,10-14): Սերմանց և Նպատ լեռնագագաթներից են բխում Փիսոն (հայոց փասիոն=Ճորոխ), Գեհոն=Արաքս, Եփրատ=Արածանի և Տիգրիս գետերը, որոնք իրենց հետ բերում են երկրային կյանքի սերմերը: Տիգրիս և Եփրատ գետերի հովտում, որն ընդունված է կոչել Միջագետք, ըստ ավանդության, գտնվում էր Պարադիզը՝ (պար=շրջան-շղթա. դից=այգի, պարտեզ), դրախտը:


Ըստ հայտնի աստվածաբան Փիլոն Եբրայացու, Եդեմի գետը խորհրդանշում էր Աստծո իմաստությունից բխող բարության առաքինությունը, որը բաժանվելով չորս առանձին գետերի, ոռոգում է ողջ երկիրը և Փիսոնը՝ խոհականության խորհրդանիշն է, Գեհոնը՝ արիության, Տիգրիսը՝ ողջախոհության, իսկ Եփրատը՝ արդարության (Փիլոն Եբր. «Ճառք»):
Հայկական պարը իր մեջ ներառում է խորհրդավոր իմաստներ, սահմանավորում է աշխարհընկալման և միայն այդ աշխարհայացքից դիտարկված համապատասխանորեն արտահայտելու յուրօրինակ բազում խորհրդանիշներ, կոդեր ու արժեհամակարգեր: Հարկ է նշել, որ իբրև կանոն, աշխարհաճանաչողության զարգացման մակարդակն է սահմանագծում մարդկային իմացությունների ուղղահայաց և հորիզոնականի ամբողջական օրինաչափությամբ: Առողջ զարգացում ապահովող յուրաքանչյուր քաղաքակրթության հիմքը հոգևոր-կրթական մշակույթի իրողությունն է: Սա է քաղաքակրթության ներքին զարկերակը, որի իմպուլսները ուղղված են կառավարելու քաղաքակրթության նյութական և հոգևոր մեկ զուգահեռների հավասարազոր առաջընթացը:


Ինֆորմացիայի և նյութի միջև տեղի ունեցած գործուն փոխակերպման մեխանիզմը ձևավորեց ազգի և սրբագույն հայրենիքի գաղափարը, սահմանեց տիրոջ լիիրավ իրավունքով բնակության իր համար նախատեսված շրջանը, որը և ընդունվեց ազգի ինքնաճանաչման գերագույն ակտով: Հայոց լեռնաշխարհի և հայ մարդու միջև ի սկզբանե ունեցավ ոգեղեն և օրգանական փոխադարձ կապ, որը ձևավորեց աստվածազոր ու արարչական Հայկյան ազգային պասիոնարիզմը: Որպես էթնոգենեզ, նրանց գենետիկական կոդերը վաղնջական շրջաններից ժառանգության սկզբունքով շարունակաբար փոխանցվելով սերունդներից սերունդ, հանդիսացել է իբրև փրկության ու վերածննդի, գոյատևման ու ճակատագրի, ոգու և լույսի, հավատի ու կյանքի մեկ ամբողջի հավաքականությունը: Այն դրսևորվել էր մի կողմից որպես աստվածային, ոգեղեն և մյուս կողմից էլ աշխարհիկ, նյութեղեն քաղաքակրթությանց արտաքին կողմնորոշումների հավասարազոր զուգորդմամբ, լինելով էթնո-պասիոնարիզմի ինֆորմացիոն էներգիայի միջուկը:


Հայ-սեմական հակասությանց ու հակամարտությունների, ոգիների աստվածահաճ գոտեմարտերով, ուր հայոց ոգու քարոզչական կամքի, ճշմարիտ կյանքի բարության և անսասան հավատի առանձնահատկությունների մեջ, մինչքրիստոնեական և հետքրիստոնեական ժամանակաշրջանները հատկանշվել են միայն ու միայն կենդանի Աստծո պաշտամունքով, աստվածային զորությունների ավելի քան ճանաչողականության ու բացառիկ տիրապետումով:
Հայերիս գոյապահպանման զարգացման համար մղված հերոսական պայքարների սկզբնական էներգետիկական իմպուլսը միշտ էլ հանդիսացել է ազգային տրադիցիոնալիզմը: Այն հանդիսանում է որպես ազգային ոգու վերականգնման հասարակական նշանակության պրեցեդենտները, իր մեջ համակարգելով կոնսերվատիվ հեղափոխության գլխավոր տարրերը: Պասիոնարիզմը իր մեջ սահմանում է մի կողմից՝ կոնսերվատիվ հեղափոխության, ազատագրական պայքարների, սոցիալական ու գիտական ուժի էներգետիկական պոտենցիալը, որը հատկանշական է իր բացառիկ դրսևորումների մեջ ունեցած բազմաձևությամբ խիստ տարբեր էթնո-սպեցիֆիկ առանձնահատկություններով, տեսակով, ձևով և արարչագործական ինքնադրսևորումներով, իսկ մյուս կողմից էլ ժամանակի և տարածության մեջ հավերժ ընթացող պատմատիեզերական հզոր ցիկլերի, էներգիայի ճառագման և երկրային ռադիոանկման էներգիայի միջև փոխադարձ կապի շարունակականությունը, որը բերել է ինֆորմացիայի և օրգանական նյութի փոխակերպման, գոյության տվյալ վիճակից դիֆերենցման մեխանիզմով հանգեցրել է էթնոգենեզի մի նոր որակական վիճակի:


Քրիստոնեությունը, որը մարդացած Աստծո գաղափարն էր, հեղաշրջում էր մինչ այդ տիեզերքի պատմության ընկալումներն ու փիլիսոփայությունը: Նա իր հետ բերում էր մարդու աստվածացման նախապատրաստության կարևորությունները և բացում ճանապարհը մարդու վերադարձի իր նախամեղսական վիճակին: Քրիստոնեությունը և նախաքրիստոնեական գաղափարափիլիսոփայությունը, որը սահմանվում էր կենդանի Աստծո պաշտամունքով և կարգվում էր Մելքիսեդեկյան (Հայկյան) քահանայության տնօրենությամբ, էապես տարբերվում էր զուգահեռաբար ձևավորված օտար և մարդկության ու քաղաքակրթությանց համար ոչ հարիր աշխարհընկալումներից: Քրիստոսի բերած գաղափարներն ու գաղափարափիլիսոփայությունը արդեն իսկ հայերիս հարազատ էին: Նոյ-Հաբեթոսյան Հայկոսներից սկսյալ մինչև Քրիստոսի ծնունդը այդ բոլոր գաղափարները հիմնովին նստած էին մեր հայ ժողովրդի գիտակցության մեջ և ինչպես որ Եղիշե պատմիչն է նշում՝ «Քրիստոնեությունը մեզ համար չդարձավ հանդերձ, այլ դարձավ մեր մաշկի գույնը»: Մինչդեռ՝ քրիստոնեության ընդունումով դրանք ստացան ոգեղեն էություն և աստիճանաբար բյուրեղացան հայի հավատավոր հոգում:


Հավատը, Աստծո մարդեղենացման, աստվածորդու գոյության ճշմարիտ գիտակցումը ոչ միայն հոգևոր, բարոյական, կրոնական և կամ մշակութային բովանդակություն ունի, այլև պիտի հանդիսանա հասարակական-քաղաքական հզոր գործոն, նոր քաղաքակրթության զարգացման համար: Քրիստոնեության հիմքը ազատությունն է, ընթացքը՝ ազատ անհատականությունների միասնությունը, եկեղեցին՝ միասնությանց համախմբումը հոգևոր միավորման մեջ որպես մեկ ամբողջություն: Եվ հենց սա է պատճառը, որ հայկական կոնսերվատիվ հեղափոխությունը միշտ էլ դրսևորվել է ազգային ազատագրական պայքարներով. այն իր մեջ կրում է կատարսիսը, բարձր հարմոնիայի և տրագեդիայի վերապրումը, որը մաքրագործելով անհատի և ազգի էությունը բերում է հոգու ճշմարիտ ազատագրման՝ իմա՝ աստվածային սկզբնական հոգու էության և Աստծո տված ստեղծարար շնորհների կոչման: Հեղափոխության սրբագույն կոչումը հատկանշվում է իր տեսակի և ձևի մեջ նորի ստեղծարարությամբ, որը չի տանում դեպի ավերչական նիհիլիզմի, և միևնույն ժամանակ էլ, ըստ էության, տարբերվում է թե էմանացիայից, թե ծնունդից: Եթե էմանացիայում տեղի են ունենում ինչ-որ տեղից, ինչ-որ բանի տարածական արտահոսք, նյութի ճառագում և նյութի բաժանում, ապա հեղափոխական ստեղծարարությունը նյութի և էներգիայի տեղաբաշխում չէ: Նույնպես էլ էվոլյուցիոն զարգացման սկզբունքները, որոնք սահմանվում են ոչ թե ստեղծագործության, այլև արդեն ստեղծվածի արդիական տրանսֆորմացմամբ: Եթե քաղաքակրթական զարգացման համար էվոլյուցիան պարտադիր անհրաժեշտություն է, ապա հեղափոխությունը՝ աստվածադիր ազատություն: Այն որպես նորի ստեղծարարություն գլխավորվում էր հիմնականում երեք տարրերով.
1. Ազատության, որի միջոցով է, որ հնարավոր կլինի նորի և կատարյալի ստեղծարարությունը,
2. աստվածային շնորհը, որը բերում է նաև ճշմարիտ կոչման,
3. հոգևոր և ֆիզիկական միջավայրը, որտեղ և իրականացվում է ստեղծարարության արարչագործությունը:


Աստվածամերժ նյութապաշտական հասարակության համար, ազատության աստվածային շնորհը գոյություն չունի: Քրիստոսի կողմից մերժված երեք փորձությունները, մարդկության ողջ պատմության մեջ առկա երեք որակների՝ մարդկային երեք կատեգորիաների հստակ դրսևորումներն են, որոնցով էլ սահմանվում է մարդկային բնության հակասությունների անլուծելիությունը:
Մինչդեռ աստվածային ճանաչումի ստեղծագործության փիլիսոփայությունը սահմանվում է կեցության և Աստծո արարչագործության առարկայական և հոգևոր իրականությունով, առանց որի մտածողությունը տգիտության ստորին որակներում է և մտքի անիմաստ դեգերումները տեղի են ունենում դատարկության մեջ: Հեղափոխական ճշմարիտ ստեղծարարությունը բխում է Աստծուց և անհատին տրված շնորհը՝ տաղանդն ու հանճարը, միջոց էր հանդիսանում ստեղծարարության գործույթին.
Ամենակալ Տիրոջից էին ներգործվում հեղափոխության ակտի կոչը, ազատության և արարչության ձգտումը, առանց որի չկա և երբևիցե չի կարող լինել ստեղծարարական գործույթ: Ազատության նախապայմանը նախ և առաջ հոգու ազատությունն է, որը բազմիցս փաստվել է ազգերի պատմությամբ, որպես ազատ ապրելու և ազատ ստեղծագործելու ներքին մղում: Այն սահմանվում է աստվածային բնությամբ և մերժում է երկրի և ժողովրդի ստրկական որևէ կախվածություն: Այն յուրատեսակ գործուն համակարգ է, որը հատկանշվում է ազգի ոգու հավիտենարժեք ճշմարիտ իմաստնության և նրա մշակութային փիլիսոփայության գործառույթով: Աստվածային էության և ազատագրված հոգու բովանդակության հոգեհարազատությունը հանգեցնում է հոգու, բանականության և ֆորմայի լիարժեք ներդաշնակությունը ազգի որակներում, այն ինքնահոս բնական արտաքին ազդակների և ինքնաբացասման ճանապարհով, հատում է ինքնության հաստատման եզրագիծը:
Եվ հենց այս որակական ճշմարտության պարագայում է կայանում Աստծո նախասահմանած այն իրողությունը, թե. «Ես ասացի, որ աստվածներ եք»:


Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ-Դրո գործով մահվան դատապարտված

Դիտվել է՝ 19941

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ