Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 2 սմ-ով

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 2 սմ-ով
09.07.2012 | 21:45

Հուլիսի 9-ի դրությամբ, Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվում է 1900,47 մետր բարձրության վրա: Լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 2 սմ-ով:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության հուլիսի 9-ի օպերատիվ տվյալներով, Սևանը սնող Արգիճի գետի հզորությունը 4,66 խմ/վրկ է, Գավառագետինը` 4,60 խմ/վրկ, Մասրիկինը` 2,72 խմ/վրկ և Ձկնագետինը` 0,5 խմ/վրկ:
Նշենք, որ Սևանա լճի բարձրացմանը զուգահեռ` այս տարվա մայիսի 2-ից սկսվել են ոռոգման նպատակով ջրի բացթողումները Հրազդան գետի հունով: Հուլիսի 9-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել 141 միլիոն 473 հազար խմ ջուր: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Սևանից բաց թողնվելիք ջրի տարեկան չափաքանակը սահմանվել է մինչև 320 մլն խմ:
Հավելենք նաև, որ անցած շաբաթ (հուլիսի 2-8-ին) փոփոխվել են հանրապետության գետերի ելքերը: Սևանա լճի հայելու նիշն այդ ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

դվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am