Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Ճապոնական վարկի «ցունամին»

Ճապոնական վարկի «ցունամին»
15.05.2012 | 00:00

«Ի պատասխան ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժնի 17.07.2010 թ. թիվ 20-5154 գրությանը` հասցեագրված Ընկերություն, Ձեր 20.07.2008 թ. թիվ 01/95 դիմումի` տեղեկացնում ենք, որ Ընկերության տեխնիկական տնօրենության կողմից կատարվել է ուսումնասիրություն` դիմումում նշված շենքերի էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումների վերաբերյալ։

Արդյունքում պարզվել է, որ անջատումները հիմնականում կապված են «Դավթաշեն» 110/35 Կվ ենթակայանում ճապոնական վարկով ենթակայանների սարքավորումների վերազինման աշխատանքների իրականացման հետ, որոնք գտնվում են ավարտման փուլում»։

Հայաստանի էլեկտրական ցանցերի տեխնիկական տնօրեն` Կ. Դարբինյան, 24.08.2010 թ.։

Այո՜, ավարտափուլը, ըստ Դարբինյան Կ.-ի, տևում է շուրջ երկու տարի։ Ընդ որում, ուսումնասիրություններն ընթանում են ահա չորս տարի։ Վերջնարդյունքում Երևանի Շիրազի փողոցի թիվ 20, 24, 26, 30 և մի շարք այլ բարձրահարկեր շաբաթը մեկ-երկու ժամով կանոնավորապես հոսանքազրկվում են։ Հասկանալի է, այս ամենն անհետևանք չէ. տասնյակ սարքեր են շարքից դուրս գալիս, բնակիչներ են «գերեվարվում» վերելակներում և այլն։

Սակայն ինչ փույթ, ճապոնական վարկը հօդս է ցնդել ու չի ծառայել իր նպատակին։ «Հօդս ցնդելու» տակ, անկասկած, պետք է հասկանալ, որ կա՛մ այն յուրացվել է, կա՛մ այլ նպատակներով է ծախսվել։ Եվ ահա տասը բարձրահարկ հայտնվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հյուսած սարդոստայնում։ Բայց ի՞նչն է ավելի հետաքրքիր. հարցը բարձրացնում ենք, սակայն և՛ ՀՀ էներգետիկայի նախարարությունը, և՛ ՀԷՑ-ի ղեկավարությունը «լռության դավադրություն» են հայտարարում։ Այլ կերպ ասած` իջնում են ջրի հատակը, մինչև անցնի վտանգը։

Իսկ տարաբախտ բազմաբնակարանների բնակիչներին մնում է փաստաբան վարձել և այս «օրինականացված լռության» լուծումը փնտրել դատարանում։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ