«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ՍԵՓԱԿԱՆ «ԳՅԱՄԵՐԸ ՔԱՇԵԼՈՒ» ՓՈԽԱՐԵՆ

ՍԵՓԱԿԱՆ «ԳՅԱՄԵՐԸ ՔԱՇԵԼՈՒ» ՓՈԽԱՐԵՆ
10.06.2011 | 00:00

Այն, որ Հայաստանի օրենսդիր մարմնում «ա»-ն «բ»-ից չտարբերող պատգամավորներ կան, վաղուց նորություն չէ։ Նորությունն այն է, որ այս «գիտունները» սկսել են թերթերին դատի տալ` իրենց «բարի համբավը» փրկելու համար։ «ժչՏ վՈՊՏ ՌՎպՑՖ»,- կասեր հայտնի ֆիլմի հերոս դոկտոր Սունդուկովը։ Ինքը «դեմքը» նկատի ուներ, մենք` «բարի համբավը», որ շատ էլ հեռու չեն իրարից։ «Դեմքի» (թե՞ «դեպքի») լավագույն մարմնացումն է ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը։ Ո՞Ւր է հասել Հայաստանի նորանկախ երրորդ հանրապետությունը, որ օրենսդիր մարմնի անբան ներկայացուցիչը, սեփական «գյամերը քաշելու» փոխարեն, դատի է տալիս ԶԼՄ-ներին և, որ ավելի ահավոր է, շահում է (թեկուզ և մասնակիորեն)։
Այս ամենում, թերևս, ամենակարևորը ոչ թե թերթից գանձվող գումարի չափն է (մեծ հաշվով, դա նրանց մեկ ժամվա «ծախսի» փողն է, իսկ թերթերի պարագայում` գոյատևման միջոց), այլ մի տխուր հանգամանք։ ԱԺ նիստերից մշտապես բացակայող, խորհրդարանում ընտրվելուց հետո հատուկենտ օրերին «բարեհաճած» Տիգրան Արզաքանցյանը ծպտուն չի հանում, ուրեմն ինչո՞ւ պիտի հարկատուներիս հաշվին վճարվի։ 2010-ի աշնանային նստաշրջանից մինչև այս տարվա ընթացիկ նստաշրջանն այս պատգամավորն աշխատանքներին չի մասնակցել, 290 բացակայություն ունի։ Ավելին, յուրաքանչյուր պատգամավորի համար որպես աշխատավարձ պետական բյուջեից օրական ծախսվում է 10500 դրամ, ստացվում է 290 բացակայության պայմաններում Արզաքանցյանը ստացել է 3 մլն 45 հազար դրամ։ Հարց է ծագում` ո՞ւմ է պետք այդպիսի երեսփոխանը, որն օրենսդիր աշխատանքի փոխարեն նախընտրում է զբաղվել իր բիզնես-պրոյեկտներով կամ հոգեհարազատ խրախճանքներով։ Հիմա էլ նոր «հոբբի» է գտել` իր վարքն ու բարքը «ցուցանող» հրապարակումների համար որոշել է մամուլի «վրա» փող աշխատել։ «Բազազ Արտեմի» հոգեբանությամբ այս պատգամավորի հետ, թերևս, չարժե բանավիճել խոսքի ազատության կամ մամուլի իրավունքների թեմաներով։
Հանրությանը ոչ մի օգուտ չտվող, զրոյական ՕԳԳ ունեցող արզաքանցյանները հիմա էլ դրամական փոխհատուցո՞ւմ են պահանջում լրատվամիջոցներից։ Էս ո՞ւր է հասել անպատկառության ու սանձարձակության նշաձողը։
Տեղին է մեջբերել Խորհրդային Միության կազմաքանդման նպատակով 1945-ին Ալեն Դալլասի` (հետագայում` ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար) ԱՄՆ-ի սենատին ներկայացրած քաղաքական ծրագրի այն հատվածը, որտեղ փաստվում է` «ներքևի խավի մարդկանց պիտի կառավարիչներ նշանակել, վերին խավի հոգևոր ուժն ամբողջովին տկարացնել և քայքայել»։ «Աննկատ, բայց ակտիվ և մշտապես կօժանդակենք հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը։ Ազնվությունն ու օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլևս պետք չեն լինի։ Ստահակությունն ու անամոթությունը, միմյանց նկատմամբ անասնական վախը, դավաճանությունն ու թշնամությունը մենք կսերմանենք աննկատորեն։ Միայն քչերը, շատ քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում, բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ, կգտնենք միջոցներ նրանց զրպարտելու և հասարակության տականք հայտարարելու»,- ասված է հիշյալ ծրագրում։ Փաստորեն, տարիներ անց այսօրվա հայկական իրականությունում նույն պատկերն է։
Հավելենք, որ օրերս «Երկիր» թերթի դեմ դատական հայցը մասնակիորեն շահելով, Տիգրան Արզաքանցյանը, որպես բարոյական վնասի փոխհատուցում, ստանալու է 200 հազար դրամ (փաստորեն, մեր հայրենի դատարանը «ազգընտիր» երեսփոխանի «բարի համբավը» գնահատել է ընդամենը այդքան, այլ խոսքով, չի գնահատել)։ Թերթի գլխավոր խմբագիր ԲԱԳՐԱՏ ԵՍԱՅԱՆԸ մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ որոշումը վիճարկելու են, քանզի համոզված են` իրավականորեն հիմնավորված տեղեկություններ են տպագրել, իսկ դատարանում տարբեր պատճառներով վկաներ չեն կանչվել։ Խնդիրը բարոյական տեսանկյունից դիտարկելով` Բագրատ Եսայանը նշեց. «Նախ նման մարդիկ բարոյական որևէ հիմք չունեն խորհրդարանում լինելու։ Վստահ եմ, որ այս գործընթացից հետևություններ կանի այն քաղաքական ուժը` ՀՀԿ-ն, որի կազմում է այդ պատգամավորը»։
Մնում է հուսալ, որ առաջիկա խորհրդարանը զերծ կլինի անաշխատունակ, ողջ նստաշրջանի ընթացքում «քրոնիկական հիվանդ» պատգամավորներից, ԶԼՄ-ներն էլ առիթ չեն ունենա հանրության սեփականությունը դարձնելու նրանց «դեգերումները»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1307

Մեկնաբանություններ