-
24.05.2012|
01:37
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը (հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների ներկայացուցիչներ) մայիսի 22-ին հանդիսավորությամբ բացել է Կապանի հիվանդանոցի մանկական բաժանմունքը: Արարողությանը մասնակցել են Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը, վարչակազմի անդամներ, բուժաշխատողներ: Բացմանը ներկա են եղել նաև այդ նպատակով Հայաստան եկած, հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին, փոխատենապետ Վեռնոն Հովսեփյանն ու մոտ մեկ տասնյակ բրիտանահայեր:
-
23.05.2012|
04:50
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Զիգուրատ Արմենիա» ընկերության տնօրեն Մահմուդ Հուդայիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության արդիականացմանն առնչվող հարցեր:
Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից:
-
22.05.2012|
04:18
ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպվել էր մանկապատանեկան փողային նվագախմբերի փառատոն՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Փառատոնին մասնակցել են շուրջ 200 երաժիշտ-դպրոցականներ:
-
22.05.2012|
00:45
Լրացավ Սերգեյ Մալայանի անվան ՀՀ ակնաբուժական կենտրոնի հիմնադրման 33 տարին: Կառույցը, որտեղ արդեն կատարվել է 1950 լազերային վիրահատություն, և որը այդ տեսակի վիրահատությունների առաջատարն է հանրապետությունում, վերազինված է կենսակարևոր տեխնիկայով, տեխնոլոգիաներով և համապատասխան դեղորայքով:
-
21.05.2012|
15:46
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին` տեղական ժամանակով ժամը 03.07-ին, գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Գյումրի քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:
-
21.05.2012|
13:29
Սյունիքի մարզի «Ջիլի լճի ջրամբար» ոռոգման համակարգը, որն ավելի քան 20 տարի չշահագործվելու պատճառով հայտնվել էր անմխիթար վիճակում, ՀՀ կառավարության որոշմամբ` նվիրաբերվել է Սյունիքի մարզի Վերիշեն համայնքին` իր նպատակային նշանակությանը մինչև վերջ ծառայեցնելու պայմանով:
-
21.05.2012|
03:11
Հունիսի 1-ից հուլիսի 10-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ,Հայրենապաշտե հայրենասիրական, երիտասարդական հասարակական կազմակերպությունը կիրականացնեն ,Ազգային խորհրդանիշեր, եկեղեցական և ազգային տոներ, ծիսակատարություններ. ընդհանուր ճանաչողությունե ծրագիրը։
-
20.05.2012|
08:17
Երևանի ժամանակով ժամը 17.18-ին Իտալիայի հյուսիսում գրանցվել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ։ Ավերվել են մի քանի շինություններ։ Նշենք, որ մայիսի 20-ի գիշերը Բոլոնիա քաղաքից 35 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
-
20.05.2012|
08:15
Մայիսի 20-ի գիշերն Իտալիայի Բոլոնիա քաղաքից 35 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ցնցումները տեղի են ունեցել 10,1 կմ խորության վրա: Վեց մարդ մահացել է, կան հարյուրավոր տուժածներ։ Սեյսմիկ ծառայությունը հայտնում է ավելի թույլ հետցնցումների մասին։
-
20.05.2012|
08:13
Մայիսի 20-ից Պակիստանը երկրի սահմաններում արգելափակել է Թվիթեր (Twitter) սոցիալական ցանցը։ Պակիստանի իշխանությունների կարծիքով՝ Թվիթերում առկա են հակաիսլամական նյութեր, որոնք ցանցի ղեկավարությունը հրաժարվել է հեռացնել։