17.03.2013|
16:24
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ալյումինե տարաները, որոնց մեջ զովացուցիչ ըմպելիք կամ սննդամթերք է փաթեթավորվում, մարդկանց համար կարող են լուրջ առողջական հետևանքներ ունենալ, նշվում է «The Globalist Report» գիտական ամսագրում:
Մասնավորապես` խորհուրդ չի տրվում խմել կամ ուտել անմիջապես ալյումինե տարայից: Փորձերի ընթացքում ապացուցվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր երկար ժամանակ վերոնշյալ ձևով օգտվում են սննդամթերքից, քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը կրկնակի մեծ է: