17.04.2013|
17:58
Այո, իմ ուշիմ ընթերցողներ, բանը բանից անցել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում ու նրա «Արևմտյան» մասնաճյուղում։ «Արևմտյանը» սպասարկում է Աջափնյակ վարչական շրջանը, Շիրազի փողոցը և թիվ 26 շենքը, որտեղ նաև ես եմ բնակվում։ Բնակվում եմ և անհույս մարտեր մղում էլեկտրացանցային ոտնձգությունների դեմ։ Այս մասին ժամանակին գրել եմ, դուք էլ գրածս, անշուշտ, ընթերցել եք։ Չգիտեմ, դժգո՞հ եք ձեզ մատուցվող էլեկտրացանցային ծառայությունից, այսինքն` ձեզ մոլորեցնո՞ւմ են, թե՞ ոչ։