Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 
  • Գյումրիում բազմաթիվ վագոն-տնակներ այլևս բնակության համար պիտանի չեն (մանրամասները` տեսանյութում)

    Գյումրիում բազմաթիվ վագոն-տնակներ այլևս բնակության համար պիտանի չեն (մանրամասները` տեսանյութում)

    28.04.2013| 14:11
    1988-ի դեկտեմբերյան դաժան երկրաշարժից ի վեր՝ 25 տարի շարունակ, Գյումրիում դեռեւս զգալի թվով ընտանիքներ ապրում են ժամանակավոր կացարաններում: «Շիրակ կենտրոնի» ուսումնասիրություններով, Գյումրու տնակային ավաններում բնակվող անօթևանների շարքում մեծ թիվ են կազմում միայնակ տարեցները: Եվ հատկապես նրանց վագոն-տնակները երբեք վերանորոգման չենթարկվելու պատճառով վաղուց շարքից դուրս են եկել: Անձրևները տեղալուն պես անձրեւաջրերը հեղեղում են այդ ժամանակավոր կացարանները:
  • Կալիումի և աղի օգտագործումը նվազեցնում են կաթվածների հավանականությունը

    Կալիումի և աղի օգտագործումը նվազեցնում են կաթվածների հավանականությունը

    27.04.2013| 15:08
    Լոնդոնի կայսերական քոլեջի աշխատակիցները հանգել են այն եզրակացության, որ սննդի մեջ կալիումի օգտագործման ավելացումն ու աղի օգտագործման քչացումը նվազեցնում են կաթվածների հավանականությունը:
  • «Զինվորների մեջ պետք է սերմանել ներողամտություն»

    «Զինվորների մեջ պետք է սերմանել ներողամտություն»

    26.04.2013| 17:27
    Կառավարությունը, ի դեմս արդարադատության նախարարի պաշտոնակատարի, առաջարկում է փոփոխություններ մտցնել «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում, ինչի շուրջ օրերս ԱԺ լսումներ էին կազմակերպվել: Սակայն շատերը պնդում են, որ նման օրենքի անհրաժեշտություն ընդհանրապես չկա: irates.am –ի հետ ճեպազրույցում «Զինվոր» ՀԿ-ի ղեկավար Մարգարիտա Խաչատրյանը, ով ավելի հայտնի է «Մարոզ» մականվամբ, նման օրենքի կարևորություն դեռևս չի տեսնում:
  • 2014-ից շուտ աշխատավարձերի  բարձրացումը կասկածելի է

    2014-ից շուտ աշխատավարձերի բարձրացումը կասկածելի է

    26.04.2013| 12:36
    «Ի՞նչ եք կարծում, ե՞րբ կբարձրացնեն աշխատավարձերը։ Իշխանությունները խոստացան, որ այս տարի 20-30 %-ով այն կբարձրացվի»,- այս մասին են հարցնում քաղաքացիները, երբ խոսում են լրագրողիս հետ։ Սա բնական է, քանի որ աշխատավարձի հարցն ամենահրատապ թեման է։
  • «Ոչ մի տեղ, ոչ մի հայ կամ օտար ազգագրագետ հայ և եզդի  ժողովուրդների բարեկամության մասին որևէ բացասական բան չի գրել»

    «Ոչ մի տեղ, ոչ մի հայ կամ օտար ազգագրագետ հայ և եզդի ժողովուրդների բարեկամության մասին որևէ բացասական բան չի գրել»

    26.04.2013| 12:23
    «Իրատես de facto»-ի հյուրն է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի խորհրդի նախագահ ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆԸ:
  • Դեղին քարտ` ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն  Եվգենի Բիբինին և ՀԷՑ-ի Աջափնյակի  «կուրատոր» Անդրանիկ Հովհաննիսյանին

    Դեղին քարտ` ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին և ՀԷՑ-ի Աջափնյակի «կուրատոր» Անդրանիկ Հովհաննիսյանին

    26.04.2013| 12:21
    Այո, իմ ուշիմ ընթերցողներ, բանը բանից անցել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում ու նրա «Արևմտյան» մասնաճյուղում։ «Արևմտյանը» սպասարկում է Աջափնյակ վարչական շրջանը, Շիրազի փողոցը և թիվ 26 շենքը, որտեղ նաև ես եմ բնակվում։ Բնակվում եմ և անհույս մարտեր մղում էլեկտրացանցային ոտնձգությունների դեմ։
  • «Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի  թանկ է»

    «Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»

    26.04.2013| 12:15
    Վերնագրիս խոսքերը Ք.ա. IV դ. հույն նշանավոր փիլիսոփա ու գիտնական, Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչ Արիստոտելինն են: Եվ այս իմաստությունը դար առ դար արժևորվում է նաև այն տեսակետից, որ դարեր շարունակ մարդկությանը հետապնդում են նորին գերազանցություն միջակությունն ու տգիտությունը: Մի ախտ, որը միջնադարյան Հայաստանի աչքառու մտածող Գր. Տաթևացու խոսքերով ասած, շաղփաղփ կարգով` ի շարս այլ բնագավառների, ժամանակ առ ժամանակ վերակենդանանում է նաև հայ մշակույթի ու գիտության այս կամ այն ասպարեզում:
  • Ինչի՞ առջև ենք բացել մեր երկրի դռները

    Ինչի՞ առջև ենք բացել մեր երկրի դռները

    26.04.2013| 12:11
    Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ և ներկայացրել «Խտրականության դեմ» օրինագիծը, որը խիստ մտահոգիչ է հատկապես այն մարդկանց համար, ովքեր գիտեն, թե համաշխարհային զարգացումներն ինչ տրամաբանությամբ են ընթանում, և, ընդհանրապես, այսօր աշխարհում ինչ է կատարվում, հատկապես համաշխարհային որոշ կենտրոններում:
  • «Իրատես de facto»-ն`  Աբու Դաբիում

    «Իրատես de facto»-ն` Աբու Դաբիում

    26.04.2013| 01:04
    Սիրելի ընթերցողնե՛ր, 2012-ի սեպտեմբերից Աբու Դաբիում գործում է «Իրատես de facto»-ի թղթակցական կետը: Այս կարճ ժամանակահատվածում մենք անդրադարձել ենք ԱՄԷ-ի կյանքին առնչվող բազմաթիվ թեմաների` հեռահաղորդակցություն, ջրամատակարարում, կանաչապատում, տրանսպորտ, ձկնորսություն, առևտրի կենտրոններ, ազգային հագուստ, տեսարժան վայրեր, հնագիտական տեղավայրեր, կառուցապատման նախագծեր, զուգահեռաբար անդրադարձել ենք նաև ԱՄԷ-ի հայ համայնքի առօրյային, լուսաբանել համայնքային միջոցառումները, ներկայացրել հարցազրույցներ համայնքի տարբեր օղակներում գործունեություն ծավալող անձանց հետ:
  • ԲՀԿ-ն party է կազմակերպում

    ԲՀԿ-ն party է կազմակերպում

    26.04.2013| 00:12
    Կանգառում ավտոբուսի եմ սպասում, կողքս մի քսան-քսաներկու տարեկան աղջիկ է նստած: Հեռախոսով անընդհատ կապվում է իր ընկերներին և լսելի ձայնով տեղեկացնում, որ ապրիլի 27-ին՝ Կոնյակի գործարանում, ԲՀԿ-ն party է կազմակերպում, հետաքրքիր միջոցառում: