07.05.2013|
11:59
Լուսանկարում Մարաշի 9-րդ փողոցն է, զովաշունչ թաղամասի «մայր առուն»։ Հասկանալի է, որ երթևեկությունն այստեղ լիուբոլ է արևածագից կեսգիշեր։ Անկեղծ ասած, գիշերը նույնպես։ Բնականաբար, անհրաժեշտ է գերբնակեցված այս փողոցում քաղաքակիրթ անցուդարձ ապահովել։ Ինչպես տեսնում եք, աջից չինական առևտրի ինչ-որ կենտրոն է (թիվ 41 հասցեում), կենտրոնի առջև էլ, ինչպես տեսնում եք, «պառկած ոստիկանն» է դիրքավորվել, հասկանալի է` մեքենաների երթևեկությունը հանդարտեցնելու մարդասիրական մղումով։