Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԸ ԴԻՄԱԴՐՈՒՄ ԵՆ

ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԸ ԴԻՄԱԴՐՈՒՄ ԵՆ
03.04.2012 | 00:00

Ի՜նչ փառահեղ տեսարան էր։ Չինական ավտոբուսները շրջափակել էին հրապարակը։ Բոլորն էլ անխտիր` նոր և մանուշակագույն։ Ընդ որում, բոլորն էլ` նվեր Երևանին։
Դե մի՞թե տիարք վերին օթյակից սույնը չէին արժանավորելու։ Արժանավորեցին։ Եվ ահա քաղաքապետարանի պատասխանատուների խրոխտ հայտարարության համաձայն` չինական մանուշակագույնները կփոխարինեն թիվ 3, 22, 28, 38 երթուղիների, հասկանալի է, ժամկետանց և բարոյազրկված միկրոավտոբուսներին։ Եվ ուղևորներիս սրտում բացված վարդն ու մանուշակը մեկեն թառամեցին։ Ինչո՞ւ։ Շատ պարզ։ Վերոնշյալ երթուղիներում, բացի 54 համարի երթուղուց, հպարտորեն սլանում էին «Բոգդան» մակնիշի արագընթաց ավտոբուսները, բավականին սիրված ուղևորներիս կողմից, թեկուզ և` դեղին։
Այսպիսով, տևական ժամանակ թմբկահարված «ավտոբուսային առաքելությունն» առայժմ չի հասնում յուր տրամաբանական վախճանին։ Փաստորեն, ուկրաինական դեղին ավտոբուսներն ընդամենը փոխարինվեցին չինական մանուշակագույնով։ Հուսանք` առայժմ։ Հուսանք և հիշենք, որ Երևանում միկրոավտոբուսների փոխարինումը ավտոբուսներով ունի հրաշալի նախադեպ։ Այսպես, ժամանակ առաջ թիվ 86 երթուղին սպասարկող միկրոավտոբուսները փոխարինվեցին միջին տարողությամբ ավտոբուսներով, և երթուղագիծը հուսալիորեն շահագործվում է։ Ինչպե՞ս շնորհակալությունդ չհայտնես գծի սեփականատիրոջը։
Այնպես որ, թիվ 86-ի տարոսը մյուս երթուղագծերին։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1161

Մեկնաբանություններ