Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Քաջարի զինվոր Շվեյկ» հայր և որդի Բեգլարյանները

«Քաջարի զինվոր Շվեյկ» հայր և որդի Բեգլարյանները
27.02.2009 | 00:00

ՑԻՆԻԶՄ
Մինչ Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, ձեռքը չեղած փրփուրներին գցած, փորձում է մնալ ջրի երեսին, այլ խոսքով, մինչև վերջ պայքարել Երևանի քաղաքապետի բաղձալի աթոռին բազմելու համար, նրա «քաջարի զինվոր Շվեյկ», իսկ ավելի ճիշտ՝ ի ծնե «քաջնազար» սիրելի որդի Հրանտն իր վերջին «քաջագործությամբ» փայտ խրեց այդ նույն երևակայական աթոռի անիվների մեջ։
Քանի որ «Իրավունքը de facto»-ն օրաթերթային ռիթմով չի աշխատում, այդ պատճառով էլ հաջորդ իսկ օրը չկարողացավ անդրադառնալ թաղապետի որդու ամոթալի աքլորակռվի մանրամասներին, ուստի մեր ընթերցողներին հպանցիկ հիշեցնենք, թե ինչ «քաջագործության» մասին է խոսքը։ Փետրվարի 23-ին Երևանի թիվ 114 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Հրանտ Բեգլարյանը, ով ոտքը դպրոց դնելուց ի վեր տասը տարի շարունակ փորձանք է դարձել թե՛ իր հասակակիցների, թե՛ տնօրենության գլխին, հերթական «ռազբորկայից» հետո քաշքշուկ է սարքել դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանի որդու՝ Ռուդիկի և նրա ազգակից Տիգրանի հետ, ինչի արդյունքում տղաների կողմից մի քանի զգաստացնող «մուշտի» է կերել։ «Ո՞նց թե Չոռնիի տղուն խփեք, դե՛, խփելը հըմի տեսեք» գողական մտածողությամբ կրտսեր Բեգլարյանը հարայը գցել է հոր թիկնազորի «սափրագլուխներին», որոնք «թագաժառանգի» առաջին իսկ «ծլնգոցով» շնչակտուր թափվել են դպրոցի բակ, «ցեպ տված» կալմեջ արել տնօրենի տղային ու հորեղբոր թոռանը և ընկնավորած դպրոցականների աչքի առաջ «շան ծեծ» տվել նրանց՝ իսկը «Մի կաթիլ մեղրի» օրինակով։ Անմասն չի մնացել նաև տնօրեն Ռուզաննա Կոստանյանը, ով փորձել է պոկել որդուն ու զարմիկին պարապած տղերքի ձեռքից, բայց, մի քանի «ուդառ» ստանալով, ուշաթափվել է։ Համարելով, որ շեֆի սիրասուն որդու թանին թթու ասողներն իրենց բաժին ծեծը լրիվ չեն կերել, Գագիկ Բեգլարյանի թիկնապահները տղաներին նստեցրել են մեքենա, տարել ուր հարկն է, շարունակել ծեծն ինչպես որ հարկն է, հետո վերադարձրել դպրոցի բակ ու շպրտել գետնին՝ «դե, ձեր մեռելն եկեք տարեք» ցինիկ լպիրշությամբ։ Ինչպես և պետք էր սպասել, այս խայտառակ միջադեպի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել, քանզի կատարվածին շտապել է միջամտել ինքը՝ Կենտրոնի թաղապետը, փորձելով լեզու գտնել արյունլվիկ արված դպրոցականների ծնողների հետ, ինչը, մեր ունեցած տվյալներով, առայժմ գլուխ չի եկել։
Այս ամենը կարող էր վատ երազում տեսած անհեթեթ զավեշտ թվալ, եթե իրականում այդքան տխուր չլիներ։ Տխուր՝ հենց մեր իրականության համար, որտեղ կասկածելի անցյալով ու կենսագրությամբ վարդանիկներն ու չոռնիները քաղաքապետեր ու թաղապետեր են դառնում հայրաքաղաքներում ու մայրաքաղաքներում, իսկ նրանց «արսըզ» որդիներն էլ պատուհաս՝ գյումրիների ու երևանների գլխին։
Մնում է պատկերացնել, թե ինչ քյալլագյոզություններ կխաղար թաղապետ Բեգլարյանի քյանդրբազ որդին, եթե հրաշքով վաղը-մյուս օրը քաղաքապետ Բեգլարյանի որդի «հռչակվեր»։ Երևանցիներիս բախտից՝ հանրապետականները, ինչպես երևում է, խելքները հացի հետ դեռ չեն կերել։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3963

Մեկնաբանություններ