20.10.2013|
16:46
Ի՞նչ կանեինք, եթե ինտերնետը չլիներ: Այն, ինչ մի քանի օրում իմանայիր-չիմանայիր, հիմա մի քանի րոպեում ոչ միայն իմանում, այլև ուրիշին ես հաղորդում: Հայտնությունների Պանդորայի արկղ, բացելը` բացում ես, բայց հետո ինչ կլինի, ոչ ոք չի կարող ասել: Օրինակ, ո՞վ կասի, թե գրողների գրող Զորի Բալայանի նամակին ի՞նչ կպատասխանի նախագահների նախագահ Վլադիմիր Պուտինը: Բոլորն ասում են` ի՞նչ է գրել, ինչո՞ւ է գրել, ե՞րբ է գրել, ո՞վ է թելադրել, բայց ոչ ոք չի ասում` պատասխանն ի՞նչ կլինի, ե՞րբ ու ինչո՞ւ: