-
07.10.2014|
00:23
Վերջերս իմ չինացի բարեկամները, որոնք մի ոչ մեծ, բայց շատ սիրված ռեստորանի տեր են, ուրախության լավ առիթ ունեցան. նրանց ընտանեկան ձեռնարկությունը, ուր կարելի է չինական հյուսիսային խոհանոցի ընտիր խորտիկներ վայելել (իմ կարծիքով՝ այն շահեկանորեն տարբերվում է հարավային և շանհայյան խոհանոցներից), 2014 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2015 թ. վերջը հարկային արտոնություններ է ստացել։
-
03.10.2014|
12:39
Այս նյութը երկխոսության փորձ է ազատամարտի վետերանների հետ։ Այս նյութը երգիծական շնչով է հունցվում, թխվում և սեղան հանվում, քանզի առողջ, լավատեսությամբ շաղախված և, անկասկած սրարշավ երգիծանքի քամիներն են փքում «Լճից լիճ Հայաստանում» նավարկող մեր առագաստանավերը։ (Ներկայացնում եմ մեր մեկ օրվա ապրուստը. մեկական շիշ հոնի օղի, ոչխարի պանիր ու բոքոն հաց)։
-
03.10.2014|
00:55
Ֆիզիկոսները լրջորեն, իրենց ճշմարտության խորին համոզվածությամբ, հայտարարում են, որ ժամանակ գոյություն չունի: Համենայն դեպս՝ Երկրից դուրս: Ժամանակը հնարել ենք երկրաբնակներս՝ ինչ-որ կերպ կարգավորելու մեր կյանքը: Տիեզերքում ժամանակ հասկացություն չկա:
-
03.10.2014|
00:52
Չալարեցի, կարդացի ծայրից ծայր ԱԺ արտահերթ նստաշրջանում հունիսի 19-ին «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման սղագրությունը:
-
03.10.2014|
00:35
Ավելի քան մեկ տարի է անցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունից, թե մեր երկիրը մտադիր է մտնելու ԱՊՀ Մաքսային միություն (ՄՄ)։
-
03.10.2014|
00:21
Վերջերս լրատվամիջոցներում մի շատ հետաքրքրական տեղեկություն հրապարակվեց այն մասին, թե Հորդանանի ընդհանուր հետախուզության վարչությունը հիմա հարկադրված է մշտական շփումներ ու կապեր հաստատել չինական պետանվտանգության, մասնավորապես նրա այն բաժնի հետ, որն զբաղվում է Արևելյան Թուրքեստանի ազատագրության շարժմամբ։
-
30.09.2014|
00:35
Հեռացող սեպտեմբերին հետահայացը, որքան էլ տարօրինակ է, առանձնապես շատ կանգառներ չունի: Գործնականում անսպասելի ոչինչ տեղի չունեցավ այս սեպտեմբերին, իսկ մանր-մունր անակնկալները լիովին տեղավորվում են և՛ իշխանության, և՛ ոչիշխանության գործունեության տրամաբանության մեջ:
-
30.09.2014|
00:34
Որպես կանոն, երբ օտարերկրացիները խոսում են երկրորդ երկրի մասին, նկատի ունեն իրենց երկրի շահը: Եվ պատճառահետևանքային հանգույցում հենց իրենց պաշտպանվածությունն են դնում:
-
30.09.2014|
00:18
Շոտլանդիայի անկախության վերականգնման բաղձալի հանրաքվեն մնաց հետևում։ Հանրաքվեի պաշտոնական արդյունքները շատ տարօրինակ են. դրանք առնվազն հավատ չեն ներշնչում։ Ավելին, տանուլ տված կողմը, այսինքն՝ շոտլանդացի հայրենասերները, իրենց բողոքն արդեն «դուրս են թափում»... Էդինբուրգի և Գլազգոյի փողոցներ։
-
30.09.2014|
00:15
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ)՝ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած գագաթնաժողովը շատ վերլուծաբաններ արդեն որակել են որպես «բախտորոշ», համարելով, որ այն «նոր հնարավորություն է բացում ՇՀԿ-ի զարգացման համար»։