Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Հայկական տոների «հմայքները»

Հայկական տոների «հմայքները»
10.04.2012 | 00:00

Քրիստոնյա աշխարհը նշեց Հարության տոնը: Մեզանում բոլոր տոները մեկ ընդհանրություն ունեն. կերուխումի սեղանի պատրաստությունը վերածվում է կատարյալ գլխացավանքի։ Ոչ մեկը չի կարող ասել, թե «բալը թանկ է, հարկավոր չէ», քանի որ թանկանում են հենց տվյալ տոնին յուրահատուկ մթերքները:

Բացառություն չէր նաև այս անգամ: Եթե ձուն «սովորույթի համաձայն» չդարձավ խիստ դեֆիցիտ մթերք, ինչպես անցյալ տարվա Ամանորի նախաշեմին, ապա կանաչեղենը պիտի գնեիր արդեն «կանաչով»: Այսպես. մեկ կապ շուշանի կամ սիբեխի գինը տատանվում էր 3-6 հազար դրամի սահմաններում: Սա դեռ ի՞նչ է: Մանդակի մեկ կիլոգրամը «Գումի» շուկայում վաճառվում էր 8 հազար դրամով, իսկ քաղաքացիների դժգոհությանն ի պատասխան` վաճառողը հակադարձում էր. «Ես դեռ «բիրիքի» գնով եմ ծախում, ներսում 12 հազար է»:

Թե ինչքանո՞վ է հայ մարդու համար յուրաքանչյուր տոն վերածվում լրացուցիչ հոգսի, կարելի է հասկանալ` տոնի նախաշեմին մի շրջայց կատարելով շուկաներում:

Իհարկե, հետտոնական օրերին մշտապես բարձրաձայնվում է այս խնդիրը, սակայն պատկան մարմինների կողմից` ոչ մի արձագանք: Ավելին, հաջորդ տոնին ամեն ինչ կրկնվում է նորից:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ