Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ ԱԶԱՏ ՄԻՏՔՆ Է

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ ԱԶԱՏ ՄԻՏՔՆ Է
20.09.2011 | 00:00

Յուրաքանչյուր երկրի պատմության վկան նաև ճարտարապետությունն ու շինարարությունն են։ Մեր երկրի 20-ամյա պատմության մեջ ո՞րն է այս ոլորտի հիմնական ձեռքբերումը։ «Ամենակարևորը, որ ճարտարապետներն իրենց ստեղծագործական միտքը չեն սահմանափակում։ Կաշկանդված չեն նաև շինարարները` նյութերի կիրառման և մոտեցումների առումով, այսինքն, ստեղծագործական միտքն ազատ է։ Եթե այսօր անցնում ենք մայրաքաղաքով, որը մեր հանրապետության դեմքն է նաև ճարտարապետության տեսանկյունից, հիանում ենք նոր մտքի արգասիքով։ Շատ գեղեցիկ շինություններ են վեր խոյացել անկախության տարիներին։ Ճիշտ է, 20 տարում ձեռք բերված հաջողությունների կողքին պետք է լինեին նաև բացթողումներ։ Սակայն չմոռանանք, թե 20 տարի առաջ ճարտարապետությունն ու շինարարությունն ինչպիսի դժվար իրավիճակի մեջ հայտնվեցին, բայց ոլորտը կարողացավ ոչ միայն հաղթահարել այն, այլև իր ուրույն խոսքն ասաց»,- մեզ հետ զրույցում նկատեց շինարարների միության նախագահ ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ։ Սակայն արդյո՞ք ոլորտը կարգավորողը` քաղաքականություն մշակողն իր դիրքերում է, այսինքն` քաղաքաշինության նախարարությունը որքա՞ն է նպաստում ոլորտում խնդիրների կարգավորմանը։ «Շինարարների միությունը կարծում է, որ որոշ բացթողումներ կան, մասնավորապես, այն, որ քաղաքաշինության նախարարության գործառույթները մի փոքր սահմանափակված են, դրանք պետք է ավելացնել։ Նկատի ունենք այն, որ հանրապետությունում շինարարական խոշորագույն ծրագրերի նախաձեռնողն ու համաձայնեցնողը պետք է լինի նշված նախարարությունը, մինչդեռ այսօր յուրաքանչյուր ոլորտ ինքն իր համար նախագծային աշխատանքներ է իրականացնում»,- պարզաբանեց Գագիկ Գալստյանը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1163

Մեկնաբանություններ