Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԱՆԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԱՆԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
27.03.2012 | 00:00

Մարտի 15-ին ավարտվել է միասնական և կենտրոնացված քննությունների հայտագրման գործընթացը։ Այժմ ընթանում է տվյալների բազավորման և ճշգրտման փուլը։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց գնահատման և թեստավորման կենտրոնի մշակումների և կազմակերպական բաժնի պետ ԿԱՐՈ ՆԱՍԻԲՅԱՆԸ, ճշգրտման փուլում դիմորդն իրավունք ունի հրաժարվելու քննությունից, փոփոխելու այն, նոր դիմում-հայտ գրելու: Փոփոխությունները կարող են կատարվել մինչև ապրիլի 10-ը։ Կարո Նասիբյանը նկատում է, որ որոշ դպրոցների տնօրեններ (հատկապես մարզերի) անփույթ վերաբերմունք են ցուցաբերում շրջանավարտների դիմում-հայտերի նկատմամբ։ «Հինգ-վեց տարի է՝ կազմակերպվում են միասնական քննություններ, 6-րդ տարին է` դպրոցներին տրվում են դիմում-հայտերը, որտեղ շրջանավարտն ընդամենը պետք է լրացնի իր անուն-ազգանունը, դպրոցի համարը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը և ինչ առարկա է ընտրել քննություն հանձնելու համար։ Ես արդեն ամաչում եմ գնալ դպրոց կամ հավաքել դպրոցների տնօրեններին և հերթական անգամ բացատրել, թե ինչպես պետք է լրացնել այդ հայտաձևը։ Խայտառակություն էին այս տարվա դիմում-հայտերը։ Դպրոցների տնօրենների կեսը փաստաթուղթ է ուղարկել գնահատման և թեստավորման կենտրոն խայտառակ վիճակում։ Նույնիսկ չեն ստորագրել, կնիք չեն դրել փաստաթղթի վրա։ Եթե դպրոցի տնօրենն այդպիսին է, նրա կրթած երեխան ի՞նչ պետք է լինի»,- ասում է Կարո Նասիբյանը։ Ի դեպ, տեղեկացնենք նաև, որ գնահատման և թեստավորման կենտրոնն ամեն տարի դպրոցների տնօրենների համար անցկացնում է հանդիպումներ՝ բացատրելով դիմում-հայտերի լրացման ձևը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ.- Միասնական քննությունների կարգում տեղի ունեցած փոփոխությունների մասին գնահատման և թեստավորման կենտրոնի մշակումների և կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանի հետ հարցազրույցը կարդացե՛ք «Իրատես de facto»-ի ուրբաթ օրվա` մարտի 30-ի համարում։

Դիտվել է՝ 1315

Մեկնաբանություններ