Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՈՒՆԻ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՈՒՆԻ
25.10.2011 | 00:00

Արևմտյան Հայաստանի համագումարի նախագահ Արմենակ Աբրահամյանը, որը Վան քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ եղել է Վանին շատ մոտ գտնվող Էրջեն կոչվող փոքրիկ քաղաքում, մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում փոխանցեց, որ երկրաշարժի հետևանքով Վանի շրջակա բնակավայրերում բավականին լարված իրավիճակ է ստեղծվել: Մասնավորապես, Էրջեն քաղաքում փլուզվել է 7-8 շենք, զոհերի թիվն անցնում է արդեն 1500-ից:
Չնայած Վանի քաղաքապետարանը մեծ ջանքեր է գործադրում շրջակա բնակավայրերի բնակիչներին օժանդակություն ցուցաբերելու համար, սակայն Ա. Աբրահամյանի փոխանցմամբ, քանի որ ամբողջ գործընթացը պետական մակարդակով վատ է կազմակերպված` «ժամանակն անցնում է, իսկ փլատակների տակից մարդկանց հանելն ու նրանց կյանքը փրկելը դառնում են անհնար»: Աբրահամյանը նկատում է, որ այստեղ ակնհայտ է Թուրքիայի կառավարության անտարբեր վերաբերմունքը:
«Թուրքիայի կառավարությունն անհրաժեշտ օժանդակություն չի ցուցաբերում, չկան անգամ շտապ օգնության մեքենաներ: Սա շատ մտահոգիչ է, բնակիչներն էլ են հասկանում, որ Թուրքիայի իշխանությունների անտարբերությունը քաղաքական պատճառներ ունի»:
Տեղեկացնենք, որ այս տարածքներում հիմնականում բնակվում են քրդեր ու կրոնափոխ հայեր:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ