Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Հանուն ինչի՞ և հանուն ու՞մ

Հանուն ինչի՞ և հանուն ու՞մ
20.05.2024 | 22:01

Կարծում եմ, ո՛չ, ավելի ճիշտ հստակ գիտեմ, որ Բագրատ արքեպիսկոպոսի փոխարեն (ի դեպ, շնորհավորում եմ սրբազանին), լինեին Գրիգոր Լուսավորիչը կամ Գրիգոր Նարեկացին, այս դժգույն, դժբախտ ու չարակամ ամբոխն էլի նույն կերպ պիտի արտահայտվեր նրանց մասին։
Նորից պիտի մեղադրեին ապօրենի զավակներ ունենալու, հոգևոր կյանքից շեղվելու, փողեր լվանալու, գանձագողության և բազում այլ մեղքերի մեջ:
Այն էլ առանց ապացուցողական ծանրակշիռ փաստարկներ ունենալու: Ընդամենը լսելով չարիքի, ստի, կեղծիքի մունետիկների տարածած խոսքը։
Ապերախտներն ամբողջ աշխարհի առաջ անամոթաբար խայտառակում սևացնում, վարկաբեկում են հային ու հայոց եկեղեցին:
Հանուն ինչի՞ և հանուն ու՞մ...

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 1084

Մեկնաբանություններ