Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Կեղծարար Նիկոլի հերթական ստերը

Կեղծարար Նիկոլի հերթական ստերը
03.05.2024 | 06:58

Լուսանկարում պատկերված թերուսը հայտարարել է .

«Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չներկայացնի»:

Սա բացահայտ կեղծիք է և սուտ ու Նիկոլը դա գիտի, քանի որ, նախ` ՀՀ-ն 1991 թվի դեկտեմբերի 21- ի Ալմա Աթայի դեկլարացիան վավերացրել է

10-ը վերապահումներով, որով չի ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս և չի ճանաչել խորհրդային տարիներին գոյություն ունեցող վարչական սահմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև որպես միջպետական սահման և Նիկոլի կողմից այդ դեկլարացիայի վրա հենվելն անհիմն է, որի մասին մի քանի անգամ բարձրաձայնել է նաև Բաքուն:

Երկրոդը` Ադրբեջանն ինքը չի ճանաչում վերը նշված դեկլարացիան, քանի որ իր սահմանադրության մեջ պարզ նշված է, որ ներկայիս Ադրբեջանը` 1918-20 թթ֊ների Ադրբեջանի իրահահաջորդն է և փաստացի Ալիևը որպես Հայաստանի տարածք ճանաչում է 9-10 հազար քառակուսի կիլոմետրը և մեր մյուս տարածքները երբ ցանկանա կհարձակվի ու կգրավի: Նիկոլը սրա մասին էլ լավ գիտի, բայց խաբում է հանրությանը և երկիրը տանում վերջնական կործանման:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1506

Մեկնաբանություններ